Կիրակի , 25 Հոկտեմբերի 2020

88 երեսսփոխաններ քվեարկում են մեկ հրահանգով

Ոչ մի ձևով ես հնի վերադարձի կողմնակիցը չեմ, սակայն մեր Երկիրը, մեր հայրենիքը, մեր սիրելի Հայաստանը լրջագույնս վտանգված է։

Արկածախնդիր, անդաստիարակ մարդիկ են եկել իշխանության։ Նրանք էլ, ովքեր ամեն ինչ շատ լավ են հասկանում, վախից մի կողմ են քաշվել։ Այստեղ ու այնտեղ ասֆալտին փռելով՝ վախի մթնոլորտ ու մշակույթ են ձևավորում սրանք։ Սրանք հագել են Սերժ Սարգսյանի համար հրատարակված՝ օրենսդրական թելերից ու կտավից կարված հատուկ լիազորությունների սուպերվարչապետական կոստյումն ու ամեն ինչ իրենց ձեռքերում կենտրոնացրած՝ արդարությունից են խոսում։
88 երեսսփոխաններ քվեարկում են մեկ հրահանգով, կարծես, գոնե մեկը դեմ կամ ձեռնպահ կարծիք չունի։ Սա է բոլշևիզմը։ Սահմանամերձ գյուղերում ծննդատուն փակելով, գյուղը զրկում են մտավորականությունից ու արտագաղթի մի նոր ալիքի պատճառ են դառնում։
Հարվածում են լեզվին ու գրականությանը։
Հարվածում են ամենակարևորին՝ ՀՀ Սահմանադրությանը։
Բոլոր այլակարծիք քաղաքացիները հայտարարվում են հակապետական։
Երկրի մի ղեկավարը հայհոյում է բարձրագույն ամբիոններից, իսկ ագրեսսիվ մեծամասնությունն ու նախագահը ծափահարում են։ Քանի՝ քանի մարդ է ապարդյուն երազում, որ նախագահը մի օր նախագահի նման լինի, պետական կամք ու կեցվածք դրսևորի։ Հայ մարդու մեջ դարերով գոյություն ունեցող, սակայն մրափած, գրեթե հանգած ճորտն է արթնացել այս հեղափոխությամբ ու դարձել է քաղաքականապես տիրապետող։
Այս ճանապարհի վերջում լույս չկա։
Ափսոս է մեր Երկիրը, որ նորից պատեպատ է զարկվելու…
Դավիթ Վանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Overnight #Artsakh-#Azerbaijan|i conflict zone remained relatively stable, but tense. In certain sections, artillery battles continued In the evening adversary again shelled peaceful settlements: Karmir Shuka, Taghavard, Gishi and Spitakashen, Avetaranots

Overnight #Artsakh-#Azerbaijan|i conflict zone remained relatively stable, but tense. In certain sections, artillery battles continued …