Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2020
Սկիզբ / Հասարակություն / ԱՄՆ-ում մեծարում են նախկին նախագահներին, իսկ մե՞նք…

ԱՄՆ-ում մեծարում են նախկին նախագահներին, իսկ մե՞նք…

Յուրաքանչյուր տարի փետրվար ամսվա երրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշվում է ԱՄՆ-ի հիմնադիրներից և առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան տոնը:

Այդ օրը ԱՄՆ-ում նշվում է, որպես «Նախագահների օր» և նվիրված է ոչ միայն Ջորջ Վաշինգտոնի, այլ գործող ու նախկին բոլոր նախագահների մեծարմանն, առանց բացառության: Կարևոր չէ, թե այդ նախագահն իր պաշտոնավարության շրջանում Աբրահամ Լինքոլնի նման վերացրել է ստրակատիրության օրենքը, թե Ռիչարդ Նիքսոնի նման ընտրախախտումներ թույլ տալու պատճառով հրաժարական է ներկայացարել կամ Բիլ Քլինթոնի նման հայտնվել է սեռական սկանդալի մեջ ու իմպիչմենտի ենթարկվել:
«Նախագահների օրվա» ընթացքում մեծարվում է ԱՄՆ-ի ժողովրդին մատուցած նրանց ծառայությունները:
Քանի հազարամյա պատմություն ունենալն անշուշտ կարևոր ու պատվաբեր է, բայց իրական հզորության գաղտնիքը, նույնիսկ քանի հարյուրամյա պատմություն ունենալու դեպքում, այդ պատմությունը կերտողների մեծարումն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, անկախ նրանց բոլոր թերացումներից ու բացթողումներից:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ցնցեցին աշխարհահռչակ համերգասրահը. Վարդան և Սիրանույշ Գևորգյաններին հաջողվեց անել անհնարինը

Սովորաբար ընդունված է համարել, որ հայ մշակույթի պահպանման հարցում հիմնահենքային նշանակություն ունեցող կարևորագույն գործոնը պետական …