Հինգշաբթի , 3 Դեկտեմբերի 2020

Եղբայր, մեկ հանրությանն ուրախացնում ես, որ գնում ես, մեկ էլ «տաք ջուր ես լցնում գլխներիս»՝ թե ավելի ազգօգուտ գործով ես զբաղվելու. Hrparak

«Հրապարակ»-ը գրում է.
Ոչ գործի նշանակվելուց իմացանք, թե ով է, ինչ կենսագրություն ունի Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը, ոչ էլ հեռանալուց ենք հասկանում, թե ինչի համար է ֆեյսբուքյան իր էջում գրում, թե դիմում է ներկայացրել դադարեցնելու իր լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար։

Բարով գնաս, ինչպես ժողովուրդն է ասում՝ Տարոսը մնացածներին, բայց մի հարցում անհանգստանում ենք, որ ասում եք՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելու եմ մեկ այլ ազգօգուտ գործում։ Եղբայր, մեկ հանրությանն ուրախացնում ես, որ գնում ես, մեկ էլ «տաք ջուր ես լցնում գլխներիս»՝ թե ավելի ազգօգուտ գործով ես զբաղվելու։ Ո՞նց հասկանանք։
Ինչևէ, ստացվում է, որ դուք ձեզ ֆեյսբուքով պաշտոնի եք նշանակում, ֆեյսբուքով էլ հրաժեշտ տալիս պաշտոնին։
Եթե տրամաբանությամբ առաջնորդվենք, հնարավոր չէ, որ հանրաքվեից առաջ՝ երբ «կյանքի ու մահու» խնդիր է դրված, վարչապետը համաձայնվի ու ձեզ նման մեկին, ով մի ամբողջ վարչական շրջան է ներկայացնում, «բռնի ու պաշտոնից ազատի»։ Հավատում ենք, որ «Դու ես քեզ ազատել պաշտոնից»։ Այնպես որ ֆեյսբուքյան էջումդ հիմա էլ մի լավ դիմում գրի, ասա՝ էջս կոտրել էին, ես չեմ գրել էդ դիմումը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com