Չորեքշաբթի , 27 Հունվարի 2021

«Հրապարակ». ՍՊԱՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ՝ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ

«Հրապարակ»-ը գրում է.

Օրերս բանակային հրամանատարների, ավելի ճիշտ՝ «զամպալիտների»՝ հրամանատարների անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալների մի խումբ մեկնել է Գերմանիա` վերապատրաստման դասընթացների մասնակցելու: Դասընթացների առարկան, մեր տեղեկություններով, քիչ է առնչվում ռազմական գործի նրբություններին, մարտական գործողություններին կամ սպայական հմտություններին: Ավելի ճիշտ՝ առնչվում է բանակում տիրող բարքերին եւ բարոյահոգեբանական մթնոլորտին:
Եվրոպացի մասնագետները անձնակազմի հետ աշխատանքի պատասխանատուներին, այլ կերպ ասած` մեր «զամպալիտներին», հանդուրժողականության դասեր են տալիս, սովորեցնում են, թե ինչպես պետք է նրանք շփվեն զինված ուժերում ծառայող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, բացատրում են, որ չի կարելի նրանց նվաստացնել, ծեծել, ճնշել, ծաղրել եւ այլն:
Գերմանական սեմինարի մասին տեղեկությունները փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Նա ասաց, որ չի կարող հրապարակել ո՛չ սեմինարի անունը, ո՛չ էլ մասնակիցների ցանկը: «Դա բաց ինֆորմացիա չէ,- ասաց նա։- Կարող եմ ասել միայն, որ Գերմանիայի հետ ռազմաուսումնական վերապատրաստման ծրագրեր ունենք, ամեն տարի էլ դասընթացներ լինում են: Հրամանատար կազմից միշտ էլ գնում են Գերմանիայում վերապատրաստման»: Մեզ հետաքրքրում է հանդուրժողականության թեմայով սեմինարը, ի՞նչ կարող եք ասել: «Բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքար, հանդուրժողականություն․ շատ նման թեմաներ կան: Բայց սեմինարի անունը կամ մասնակիցների ցանկը չեմ կարող հրապարակել»,- «ջրեց» խոսնակը:
Փաստորեն, պաշտպանական գերատեսչությունը գաղտնի է պահում անգամ հրամանատարների համար կազմակերպվող սեմինարների անունները, դրանցից ռազմական գաղտնիք սարքելով:
Ի դեպ, մեր տեղեկություններով, սեմինարի մասնակիցների թվում կա սպա, որը նույնիսկ պատժվել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զիծառայողին նեղելու համար:

 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ-ն պարտավոր է պարզել և հանրությունը պետք է իմանա՝ ում սեփականությունն է «arm24.net»-ը և արդյոք ադրբեջանական ծագում ունի՞, թե՞ ոչ

Ցանկացած պետության անվտանգության կարևորագույն հիմքերից մեկն էլ ինֆորմացիոն անվտանգությունն է, լրատվական հոսքերի համակարգումն ու «ֆեյք …