Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Մնաց 15 օր. «Ժողովուրդ»

Մնաց 15 օր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»:
Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՊՐԻԼԻ 25-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՏԱՐԵԼԻՑՆ Է

Ապրիլի 25-ը Հայաստանում իշխանության բռնազավթման կամ առնվազն դրան հանգեցրած գործընթացների մեկնարկի տարելիցն է: 2018 թվականի …