Կիրակի , 6 Դեկտեմբերի 2020

Ասում եմ չէ՞, որ մեզ իրական հեղափոխություն է պետք.Արսեն Բաբայան

Ասում եմ չէ՞, որ մեզ իրական հեղափոխություն է պետք

Այսօր Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հանդես գալով որպես նախարար խախտեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը եւ իրականացրեց քարոզչություն։

Այդ խախտմանն անմիջապես արձագանքեց ՀՀ ԱԺ պատգամավոր Gevorg Gorgisyanը հստակ արձանագրելով, որ նախարարը կոպտորեն խախտեց սահմանադրական օրենքը։

Դրան հաջորդեց ԱԺ-ում նստած կառավարության ծիծաղն ու ժամի ցուցադրումը, նշելով, թե աշխատանքային ժամն ավարտվել է։

Ինչի՞ եմ հաճախ ասում, որ մեզ անհրաժեշտ է իրական հեղափոխություն. շատ պարզ է, գործող քաղաքական իշխանությունը կոպտորեն խախտում է օրենքը եւ փորձում համոզել, թե իբր չի խախտել ու դրա համար նշում է անհեթեթ հիմքեր։ Անհեթեթ ու ձեւական պատճառաբանություններ բերելը վկայում է այն ցավոտ իրականության մասին, որ իշխանափոխությամբ արժեքների փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում պարզապես տեղի չի ունեցել։

Ժամն են ցույց տալիս։ Ակնհայտ է, որ ժամը որեւէ նշանակություն չունի, ինչն էլ շատ տեղին նկատեց Գեւորգ Գորգիսյանը։

Արսեն Բաբայան

 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաեւ 2021-ին, 2022-ին, 2023-ին եւ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով

«Հրապարակ». Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից Հանրաքվեի քարոզչական կամպանիան թեւակոխեց ակտիվ …