Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2020

Գրքում տեղ են գտել մեթոդական նյութեր, տարբեր դասնայութերի դասավանդման փորձեր…

Իմ «Մանկավարժի օրագրում» շրջանավարտներ կան, ովքեր տարբեր ուստարիների շարադրությունների մրցույթների, հայոց լեզվի և գրականության օլիմպիադաների մրցանակակիրներ են եղել Արցախում, մասնակցել Հայաստանի եզրափակիչ փուլերին:

«Հետադարձ հայացք» խորագրի տակ ամփոփված են դեմքեր ու դեպքեր, ովքեր երբևէ չեն մոռացվել ու հիշողությանս ծալքերում իրենց արժանվույն տեղն ունեն:
Գրքում տեղ են գտել մեթոդական նյութեր, տարբեր դասանյութերի դասավանդման փորձեր, որոնք ուսանելի կլինեն մասնագետ ուսուցիչների համար, և որոնք տեղ են գտել նաև «Հայկական կրթական միջավայր» ֆորումում:
Գրագետ խոսքի իմացությանը նպաստող ոճական տարբեր դրսևորումներ կան գրքում, որոնք նպատակ ունեն ընթերցողներին տանելու դեպի հայոց լեզվի գաղտնարանները:
Համոզված եմ, որ սրտի թրթիռով կթերթեն գիրքը, բարի ընթերցում բոլոր նրանց, ովքեր իմ կողմից նվեր կստանան «Մանկավարժի օրագիրը»:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին տարբեր դավադրապաշտական տեսությունների …