Երկուշաբթի , 25 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով փակել են բանտերը. Yerkir

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով փակել են բանտերը. Yerkir

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ փակում են քրեակատարողական հիմնարկությունները․ բանտերում արգելվելու է և՛ մուտքը, և՛ ելքը։

Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Արգելանքի տակ են ընկնում մասնավորապես կալանավայրերից ազատազրկվածների կարճատև արձակուրդները, տեղափոխությունները, ինչպես նաև այն վիրահատությունները, որոնք այդ պահին կենսական կարևորություն չունեն։
Առաջինը սահմանափակումները կտարածվեն Մադրիդի 7 բանտերի վրա, որտեղ պահվում է մոտ 7000 ազատազրկված։
Այս պահին այդ երկրում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտ 1200 է։ Վարակից առաջացած հիվանդությունից մահացել է 30 մարդ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վիրուսը Հայաստան է ներմուծվել հիմնականում Երեւան-Միլան էժան թռիչքների միջոցով, որոնք ամենաուշը դադարեցվեցին

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹԱՔՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ…. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ժողովրդին …