Երեքշաբթի , 7 Հուլիսի 2020
Սկիզբ / Չդասակարգված / Ձեռքիս իմ «Մանկավարժի օրագիրն» էր, որ պիտի նվիրեի այդ գրքի ամենափոքրիկ կերպարին՝ Նարե Հարությունյանին

Ձեռքիս իմ «Մանկավարժի օրագիրն» էր, որ պիտի նվիրեի այդ գրքի ամենափոքրիկ կերպարին՝ Նարե Հարությունյանին

Ազատ դասաժամ ունեի, այցելեցի 2-րդ ա դասարան: Ձեռքիս իմ «Մանկավարժի օրագիրն» էր, որ պիտի նվիրեի այդ գրքի ամենափոքրիկ կերպարին՝ Նարե Հարությունյանին:

Նրա ժպիտն ինձ գերեց, նա ինքնին լույս էր լույս մանուկների մեջ, ու այդ պահից գիրքը ձեռքիս կարծես շնչում էր, ու թվաց՝ լսելի էր «օրագրի» շնչառությունը…

Խոսում, բացատրում էի այս փոքրիկներին, որ գրքի շապիկին նաև իրենց համադասարանցի Նարեի նկարն է, ով հաջողություններ է ունեցել մենթալ թվաբանությունից, և այդ մասին էլ գրված է գրքում, բայց իրենք էլ կարող են հետագայում գրքերում երևալ…

Իմ խոսքերից թե ո՛ր մեկը հասկացան նրանք, չգիտեմ, բայց ինչքա՜ն ուշադիր հայացքներ կային, որ սևեռված էին ինձ, այդ անբիծ էակների հոգում որքա՜ն գեղեցիկ թրթռոցներ կային, հայացքներում՝ կենսատու ժպիտներ, որ ակամայից գերեցին ինձ…
Սովորաբար ես ապրում եմ պահի գեղեցկությամբ, ու գրքի այս նվիրումը նույնքան գեղեցիկ է դառնում, երբ Նարեին բացատրում էի, որ երբ մեծանա, այն կկարդա ու ավելին կհասկանա, և նրա ժպտադեմ հայացքն ինձ տանում էր դեպի գալիքը, որտեղ նա ինձ երևում էր գեղեցկատես հայուհու խելացի ու հմայիչ մի նոր կերպարով:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դեղին քարտ՝ իշխանություններին. կարմիր գծեր են հատվել

Նախօրեին «Արմնյուզ»-ի ու «5-րդ ալիքի» ուղղությամբ ոստիկանության դրսևորած մանրախնդրությունը, որը շատերը գնահատում են՝ վերևից իջած պատվեր՝ քաղաքականենթատեքստ ունեցող, բավական լայն արձագանք է ստացել  նաև աշխարհում. մասնավորապես՝ տեղի ունեցածին անդրադարձ են կատարել համաշխարհային մամուլիայնպիսի հսկաներ, ինչպիսիք The Washington Post, The New York Times  պարբերականներն են ու ABC հեռուստաալիքը: Համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն, ըստէության, ոչ երկիմաստ կերպով իրենց ուղերձն են փոխանցել հայաստանյան իշխանություններին: Միաժամանակ ակնհայտ է, որ նախազգուշական այդ ուղերձներիհեղինակները ոչ միայն կամ գուցե ոչ այնքան համապատասխան ԶԼՄ-ների խմբագրություններն  են, որքան՝ այն շրջանակները, որոնք, ըստ էության, կանգնած են դրանց թիկունքին: Հայաստանում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ դրսևորվող ոչ բարեհաճ վերաբերմունքը …