Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են վերադառնալ ԱՄՆ

Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են վերադառնալ ԱՄՆ

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հյուպատոսարանին տրամադրել տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր՝ երկիր, մարզ, քաղաք, և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար:
Հայտարարության համաձայն՝ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Իր հերթին ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հյուպատոս Նելլի Սարոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը:
Համաձայն Սարոյանի Facebook-ի գրառման՝ «Ս.թ. մարտի 13-ից Միացյալ Նահանգները 30 օր ժամկետով կասեցնում է Շենգենյան գոտու երկրներից Միացյալ Նահանգներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը:
Միացյալ Նահանգներ մուտք չեն կարող գործել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ ժամանելուն նախորդող 14 օրերի ընթացքում, որևէ ժամանակով, եղել են Շենգենյան գոտու երկրներից մեկում:
Ըստ ԱՄՆ Նախագահի հռչակագրի` մուտքի սահմանափակումից ազատվում են որոշ կատեգորիաների օտարերկրացիներ, մասնավորապես. ԱՄՆ մշտական բնակության իրավունք ունեցողները, ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամը(կին, ամուսին, անչափաս երեխա, քույր/եղբայր`եթե երկուսն էլ մինչև քսանմեկ տարեկան անձինք են, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխայի ծնող), A-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO 1-4, NATO-6 կատեգորիայի վիզայով ճամփորդող օտարերկրյա կառավարության ներկայացուցիչները և նրանց անմիջական ընտանիքի անդամները:
Մանրամասների համար վերջիններս պետք է կապ հաստատեն իրենց երկրում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության հետ»:
Հավելենք նաև, որ այսօրվանից Լոս Անջելեսում սահմանափակվում է հանրային միջոցառումների անցկացումն ու կազմակերպումը։ Կալիֆորնիայի նահանգապետը հորդորով չեղարկվել են բոլոր 250 եւ ավել մարդկանց ներկայություն ապահովվող միջոցառումները:
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ այստեղ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն՝ laconsul@mfa.am, consulateam@gmail.com Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության թեժ գծի հեռախոսահամարները՝ +1(818)6966078, +1(818)6966079:
ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել՝ նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից. Ռոբերտ Մարգարյան

ԻՆՉԻ՞ ԵՆ ՁԳՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆՆ ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸԱՀ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու …