Սկիզբ / Չդասակարգված / Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում. ընդհակառակն` պարսավում եմ նրանց մի զգալի մասին. Հայկ Մարտիրոսյան

Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում. ընդհակառակն` պարսավում եմ նրանց մի զգալի մասին. Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի բժիշկների մի մասը ոչ միայն չի արել ամեն բան հասարակությանը ճիշտ պատրաստելու արհավիրքին, այլև արել է ճիշտ հակառակը` հիմարություններ է դուրս տվել և հատկապես սոցիալական հարթակներում` փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ և անգամ կարողացել է վարչապետին համոզել, որ ջերմությունը կորոնավիրուսի պարտադիր ախտանշան է: Մեծամտաբար մասնագետ ներկայանալով` կոչ է արել հանգստանալ` նույնանալով խորհրդային ժամանակների հիմնական նպատակի` «պանիկա» չտարածելու բժիշկ-պետական պրոպագանդիստների հետ:

Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում: Ընդհակառակն` պարսավում եմ նրանց մի զգալի մասին և պնդում եմ, որ որոշ բացառություններով անշուշտ` Հայաստանի բժիշկների մեծ մասը գոնե մինչ այս պահն իրեն դրսևորել է որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու մեծամիտ մի զանգված, որը չարաշահելով չտեղեկացված հասարակության բնական վստահությունը` վտանգել է նրան:

Հիմա բժիշկները պարտավոր են կատարել իրենց աշխատանքը և ծառայել իրենց կոչմանը` ծառայություններ մատուցել ժողովրդին: Բժիշկ լինելը ոչ թե բարձր եկամուտներ ունենալու և բոլորին վերևից նայելու արտոնություն է` այլ հասարակությանն ու նրա անդամներին դժվարաբար ծառայելու բարձր կոչում:

Միայն երբ այս ճգնաժամն անցնի` կարելի կլինի գնահատել հայաստանյան իսկական նվիրյալ բժիշկների ու բուժաշխատողների աշխատանքը: Եվ այդպիսիք հաստատ կան: Բայց դեռ ժամանակը չէ: Անլուրջ շնորհակալությունների ժամանակը չէ` առավել ևս այն ֆոնին, երբ արդեն եղել են բժիշկներ, որ դավաճանել են իրենց կոչմանը` լինել պրոֆեսիոնալներ և մասնագիտաբար ծառայել հանրային առողջության շահերին:

 Հայկ Մարտիրոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՕԴԱՅԻՆ ՈՒ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ 24 ԺԱՄ ՀԱՊԱՂՈՒՄՈՎ

Երևանում ԻԻՀ դեսպանատան տեղակալ Մոթաղին իր Telegram-ի էջում տեղեկացրել է, որ Իրանի և Հայաստանի օդային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով