Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Բաց նամակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ՝ Տիգրան Ավինյանին.Արթուր Թովմասյան

Բաց նամակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ՝ Տիգրան Ավինյանին.Արթուր Թովմասյան

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկությամբ.

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով՝ առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա և լինելով հեռատես ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշասրությունն այս խնդրին:
Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը.
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ /հաստատություններ/, ինչպես նաև փաբեր,կառաոկեներ,բառեր, հուկա բառեր,համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:
Կանխավ Շնորհակալ եմ։
Արթուր Թովմասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

Այսօր կառավարության շենքի առջև ռեստորանային բիզնեսի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում …