Սկիզբ / Հասարակություն / Հայաստա՛ն, սթափվի՛ր.Հայկ Մարտիրոսյան

Հայաստա՛ն, սթափվի՛ր.Հայկ Մարտիրոսյան

CNN-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգները ձախողել է արձագանքը կորոնավիրուսին` հետ ընկնելով անհրաժեշտ դրակոնյան, կոշտ գործողություններից` շուրջ 6-7 շաբաթով:

Այլևս չեն թեսթավորվում կասկածելի դեպքերը, այլ միայն` ծանր դեպքերը: Կանխատեսվում է, որ ամերիկյան հիվանդանոցային համակարգը կփլուզվի առաջիկակում` ծանր հիվանդների հոսքերի ճնշման ներքո: Կանխատեսվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մահեր: Արդեն հիվանդների այս քանակի պարագայում չեն բավարարում դիմակները, նյութերը և իհարկե, թեսթերը:
Հայաստանը, ըստ տարբեր հաշվարկների` հետ է մնացել անհրաժեշտ գործողությունների գրաֆիկից ԱՄՆ-ից էլ ավելի: Այն պարզ պատճառով, որ իշխանությունն անասելի անլուրջ էր վերաբերվում համաճարակին: Փոխանակ հիմարություններով տարվելու և պայքարելու ըստ իրենց պատկերացրածի` խուճապի դեմ, նաև` փոխանակ սուպերմարկետային այցելություններ անցկացնելու` իշխանությունները պարտավոր են տոտալ մեկուսացում պարտադրել բնակչությանը, ակտիվ քարոզ վարել մեկուսացման և հիգիենիկ նորմերի օգտին և լրջանալ:
Լրջանա´լ, լրջանա´լ, լրջանա´լ:
Խուճապ և անկառավարելի խուճապ չի կարող չառաջանալ, երբ կամ եթե Հայաստանը գնա իտալական սցենարի ճանապարհով:
Ժանտախտի ժամանակ ստալինյան գաղափարներով ու ոստիկանական ուժերով խուճապի դեմ պայքարելը լիովին անօգուտ կլինի, երբ կամ եթե իրավիճակն ավելի բարդանա և հիվանդանոցային համակարգը փլուզվի:
ԱՄՆ-ում սպասում են դրան, ասում են, որ դա անխուսափելի է: Ասում են բոլոր մասնագետները, ասում են բոլոր լրատվամիջոցները և հիմարաբար չեն կենտրոնանում խուճապ թույլ չտալու վրա, այլ հասկանում են, որ առկա տագնապը հրապարակայնացնելով միայն կարող են քաղաքացիներին պատրաստել աղետին, որ ըստ իրենց պնդումների` անխուսափելիորեն գալիս է:
Ի՞նչ է անում այս առումով Հայաստանը: Ճիշտ հակառակը:
Հայաստա՛ն սթափվի՛ր:
Հայկ Մարտիրոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար.Անդրանիկ Հովհաննիսյան

Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանու՞մՆոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական …