Սկիզբ / Մամուլի տեսություն / Արմավիրի մարզի ոստիկանությունը մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ արևածագից արևամուտ իր քաղաքացու կողքին է

Արմավիրի մարզի ոստիկանությունը մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ արևածագից արևամուտ իր քաղաքացու կողքին է

Այսօր՝ մարտի 19-ին, վաղ առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ զանգեր է ստացել Արմավիրի մարզի բնակիչներից, ովքեր իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են ուղղում մարզի ոստիկանությանը:

Նրանք ասում էին. «Երբ հայտարարվեց Հայաստանում չարաբաստիկ կորոնավիրուսի ներթափանցման մասին, մեր մարզում քաղաքացիների կողքին առաջին կանգնողներից են եղել մարզի ոստիկանները: Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների ոստիկանության ծառայողները՝ համայնքային ոստիկանից մինչև հետաքննիչ ու քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր՝ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, համագործակցելով մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ, ապացուցեցին որ ցանկացած ժամին՝ ժողովրդի լեզվով ասած ժամ ու պատարագի մենք՝ մարզի բնակիչներս, կարող ենք դիմել նրանց:
Եթե Հայաստանում չլինեինք և լսեինք, որ ոստիկանները 24 ժամ, երբեմն նաև վտանգեով իրենց կյանքը, (քանի որ էդ անտեր վիրուսը ամեն պահի կարող էր իրենց էլ վարակել) գուցե չհավատայինք, որ ոստիկանությունը արևածագից արևամուտ իր քաղաքացու կողքին է եղել ինչպես նաև առողջապահության բնագավառի աշխատակիցները, ու հիմա այդ ամենը մենք մեր աչքով ենք տեսել, մենք մեր մաշկի վրա ենք զգացել, իսկ այսօր արդեն մարզի ոստիկանները ասես դարձել են գիդ. մարզի բոլոր հիմնարկ –ձեռնարկություններում, առևտրի և սպասարկման կենտրոններում, շենք-շինությունների մուտքերի մոտ, զբոսայգիներում ու խաղահրապարակներում իրենց միջոցներով փակցնում են իրազեկման թերթիկներ, որպեսզի մենք՝ քաղաքացիներս, իմանանք, թե ինչպես պետք է վարվենք կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում ու եթե կասկածներ ունենք, որ վարակակիր ենք, որ հեռախոսահամարով և ում դիմենք և որ ամենակարևորն է, իրազեկման թերթիկներով տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտակարգ դրության պարետ նշանակված Տիգրան Ավինյանի որոշումներին»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Յուրաքանչյուր մեռնող զինվորի հետ Հայաստանում մարում է մի տան ճրագ…

Վերջին շրջանում բանակում գրանցված 12-ից ավելի զոհերի փաստը ցնցել է շատերին, սակայն, ցավոք, ոչ բոլորին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով