Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը. Ռոբերտ Մարգարյան

Անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը. Ռոբերտ Մարգարյան

Ավելի վաղ գրել էի, որ կան անուններ, որոնց հանդեպ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հատուկ զգայնություն ունի ու դրանց հնչեցնելով ցանկացած պահի կարելի է նրան պարտադրել, որպեսզի անկեղծանա: Դրանք երեքն էին: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Վիտալի Բալասանյան: Այսօր այդ շարքը համալրվեց եւս մեկ նոր անունով: Միքայել Մինասյան:

Արձագանքելով նախօրեին Միքայել Մինասյանի հրապարակած հոդվածին «Հայկական Ժամանակ»-ի կայքում հրապարակվեց հերթական հոդվածը, որի հեղինակի ինքնության մասին գրեթե կասկածներ չկան:
Հոդվածում անկեղծացման պահով հետաքրքիր երկու դրվագներ կան:
Հենց առաջին պարբերության մեջ անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը, գրելով «նույնիսկ «բիրիքով» ձեռք բերած լրատվամիջոցները չեն կարողանում նորմալ աշխատել՝ կապված ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, եւ այդ ամենը, հասկանալի է, նյարդայնացնում է նրան»:
Փաստորեն հոդվածագիրը ոչ միայն խոստովանում է Հայաստանում ԶԼՄ-ների դեմ սահմանափակությունների գոյության մասին, այլեւ հաստատում է, որ դրա հիմքում ընկած է ոչ թե կորոնավիրուսի հետ կապված խուճապի կանխումը, այլ ոմանց «նյարդացնելը»:
Հոդվածագիրը նաեւ պախարակում է Միքայել Մինասյանին (ընդդիմությանը) գրելով «Կարող էին, չէ՞, մեկ-երկու ամիս կամ գոնե մի քանի շաբաթ համբերել ու հասարակությունը պառակտելու փորձերը շարունակել կորոնավիրուսի նահանջից հետո», մի պահ մոռանալով, որ այդ քննադատությունն առաջին հերթին ուղղված է հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որը սեփական ամբիցիաներին հագուրդ տալու նպատակով ու անտեսելով կանխահաս վտանգի մասին հնչեցվող բոլոր նախազգուշացումները շարունակեց բազմամարդ հանրահավաքերն ու դրանց ընթացքում հասարակության պառակտմանն ուղղված կոչեր հնչեցրեց:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կեղտոտ պատվեր. ինչո՞ւ է «Վանոյի Արտակը» թիրախավորել Սարիբեկ Գևորգյանին

Բացառապես 2018-ի հեղափոխության շնորհիվ այժմ արևի երես տեսնելու հնարավորություն ստացած նախկին բանտարկյալ Վանոյի Արտակը (անձնագրով՝ …