Սկիզբ / Մամուլի տեսություն / «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

 «Հրապարակ».«Հեղափոխության պահապաններ» խմբավորման գործողությունների առթիվ քրեական գործ է հարուցվել

«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին, «Հրապարակի» հարցին ի պատասխան, տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․
«ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է հարուցվել (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել ), մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ դեռևս չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք․ որ վարչապետը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի աղջկա՝ Մաշային, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի վրա։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ինչ-որ «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, «գյուղապետն» էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած խմբավորման անդամները, որոնց մեջ էր նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակված Հայկ Ստեփանյանը, «գյուղապետին» ստիպել էին ներողություն խնդրել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով