Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Քննչական կոմիտեն դադարեցնում է թղթային դիմումների ընդունման գործընթացը

Քննչական կոմիտեն դադարեցնում է թղթային դիմումների ընդունման գործընթացը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «Կորոնավիրուս (Covid-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ներքոնշյալ էլեկտրոնային փոստերի միջոցով՝

Կենտրոնական մարմին՝ yndhanurbajin@investigative.am

 Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ zqgv@investigativ.am

Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներ.

Երևան քաղաքի քննչական վարչություն՝ yerevan@investigative.am

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ erebuni@investigative.am

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ kentron@investigative.am

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ ajapnyak@investigative.am

 Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ avan@investigative.am

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ arabkir@investigative.am

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝ qanaqer@investigative.am

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ shengavit@investigative.am

 Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ malatia@investigative.am

Մարզային ստորաբաժանումներ.

Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ aragatsotn@investigative.am

Արարատի մարզային քննչական վարչություն՝ ararat@investigative.am

 Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ armavir@investigative.am

Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ gegharkunik@investigative.am

Լոռու մարզային քննչական վարչություն՝ lori@investigative.am

Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ kotayq@investigative.am

Շիրակի մարզային քննչական վարչություն՝ shirak@investigative.am

Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ syuniq@investigative.am

 Զինվորական քննչական գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ.

Առաջին կայազորային քննչական բաժին՝ arajinkayazor@investigativ.am

Երկրորդ կայազորային քննչական բաժին՝ erkrordkayazor@investigativ.am

Երրորդ կայազորային քննչական բաժին՝ errordkayazor@investigativ.am

Չորրորդ կայազորային քննչական բաժին՝ chorordkayazor@investigativ.am

Հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ hingerordkayazor@investigativ.am

 Վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ vecerordkayazor@investigativ.am 

Յոթերորդ կայազորային քննչական բաժին՝ yoterordkayazor@investigativ.am

Ութերորդ կայազորային քննչական բաժին՝ uterordkayazor@investigativ.am

Իններորդ կայազորային քննչական բաժին՝ inerordkayazor@investigativ.am

Տասերորդ կայազորային քննչական բաժին՝ taserordkayazor@investigativ.am

 Պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել 011 880-158, 011 880-159, 011 880-160, 011 880-156 (ընդհանուր բաժին), 011 880-177, 011 880-175 (տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին) հեռախոսահամարներով:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սա ապացուցում է, որ քննչական մարմինների ու Վաչոյի միջև լուրջ կապ կա, վեցերորդ վարչությունից սկսած մինչև ՀՔԾ.1in

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով