Երկուշաբթի , 25 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Կեղծ տեղեկություններ հրապարակող Վանոյի Արտակին հորդորում ենք զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց

Կեղծ տեղեկություններ հրապարակող Վանոյի Արտակին հորդորում ենք զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց


Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանն անդրադարձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը։
Արտակ Գալստյան անվամբ ֆեյսուքյան օգտատերը, որն առավել հայտնի է Վանոյի Արտակ մականվամբ, գրառում է կատարել այն մասին, որ Յուրի Խաչատուրովը խուսափում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և այդպիսով խոչընդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը: Միաժամանակ, նա նշում է, որ վերջինս հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ մի շարք հարցերի պատասխաններ:
«Քանի որ հարկ չենք համարում գրագրություն սկսել Արտակ Գալստյանի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուստի հորդորում ենք վերջինիս՝ զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց: Միաժամանակ, հայտնում ենք, որ նմանատիպ հայտարարություններ կատարելու համար Յուրի Խաչատուրովը գրեթե 2 տարի առաջ դիմել է դատարան ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունները և որպես վնասի փոխհատուցում վճարել 2 մլն դրամ: Ընդ որում, պետք է փաստել, որ Ստեփան Գրիգորյանը չունի որևէ ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար և հնարավորինս ձգձգում և հետաձգում է դատական նիստերը:
Միաժամանակ, դատավարության ընթացքում ուսումնասիրել ենք այն տեղեկատվության աղբյուրները, որին նիստերի ընթացքում հղում է կատարել Ստեփան Գրիգորյանը: Հղումների աղբյուրը armcrimenews.com լրատվական կայքն է, որը ներկայումս փակված է, իսկ կայքի հիմնադիրը այդ նույն Արտակ Գալստյանն է եղել, ում նկատմամբ հարուցվել և քննվել են բազմաթիվ քրեական գործեր՝ տվյալ կայքում և այլ կայքերում կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով մարդկանց շորթմամբ զբաղվելու համար:
Ուստի, կրկին անգամ, հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց»,- ասվում է հայտարարությունում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում․ Մարգարիտա Գրիգորյանը ազատման դիմում է գրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղաշարժեր, պաշտոնանկություններ են սպասվում։ InfoPort.am-ի աղբյուրները …