Կիրակի , 25 Հոկտեմբերի 2020

Հայ ժողովուրդը դեռ երկար կհիշի՝ այս լուսավոր ու գեղեցիկ աղջկան

Արիանայի անժամանակ մահը ծանր և անդառնալի կորուստ է Լևոն Արոնյանի, շախմատային աշխարհի և մեր բոլորիս համար։

Հայ ժողովուրդը դեռ երկար կհիշի՝ այս լուսավոր ու գեղեցիկ աղջկան, ով անմնացորդ սիրեց մեր Լևոնին, սիրեց մեր երկիրն ու հայ ժողովրդին և եկավ ապրելու ու արարելու մեր հայրենիքում, եկավ կիսելու մեր հոգսերն ու ցավերը, ուրախանալու մեր հաջողություններով ու ձեռքբերումներով, եկավ դառնալու մեզանից մեկը։

Արիանան ընդամենը 33 տարեկան էր և դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ուներ իրականացնելու, նրա հեղինակած և անվճար բաժանվող «Ճամփորդ» շաբաթաթերթը, կարճ ժամանակում դարձավ մեր քաղաքացիների՝ սիրելի և խելացի ուղեկիցը ճամփորդելու ժամանակ։

Կրկին անգամ խորապես ցավակցում եմ մեր չեմպիոնին, նրա և Արիանայի ընտանիքի անդամներին, մեր հանրությանը և հավատացած եմ, որ Արիանայի հիշատակը մշտապես վառ կմնա նրան սիրողների սրտերում։

Էդիկ Մնոյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

At this moment, local engagements are ongoing throughout all the directions of the frontline. The DA units continue operations to find and destroy enemy reconnaissance-diversionary groups.

At this moment, local engagements are ongoing throughout all the directions of the frontline. The …