Երկուշաբթի , 25 Մայիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Վիտալի Բալասանյանն անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու

Վիտալի Բալասանյանն անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու

Վիտալի Բալասանյանն անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու:

Վստահ եմ, որ Արցախը գնալու է հենց այդ լրջության, խոհեմության, կշռադատված ու հիմնավորված ընտրության ճանապարհով: Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից:
Պետք է խոստովանեմ, որ առկա իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելը բավականին խիզախ քայլ է:
Խիզախումն ու բոլոր տիպի հոսանքներին դեմ գնալն, իհարկե, բնորոշ է արցախցուն:
Պատմության ընթացքում այն հաճախ եղել է Արցախի ժողովրդի հաջողության գրավականներից մեկը:
Տա՛ Աստված, որ այս ընտրություններն ևս նոր հաջողություններ, ուժ և հավատ ավելացնեն Արցախի ապագային ու անկոտրուն պայքարին:
Թո՛ղ Աստված բարին առաջնորդի և հաղթանակած ժողովրդին հարիր՝ անվնաս ու խաղաղ ընտրություններ լինեն Արցախ աշխարհում:
Աստված պահապան բոլորիս:
Արթուր Թովմասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախի ժողովուրդը շարունակեց վստահել «նախկիններին», մերժելով թավշյա «քայլառաստներին»: Ռոբերտ Մարգարյան

Նախնական տվյալներով մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Արայիկ Հարությունյանը: Այո, Վիտալի Բալասանյանը …