Շաբաթ , 15 Օգոստոսի 2020
Սկիզբ / Սփյուռք / Պատրաստ է պարախմբի 25 ամյակին նվիրված, 2019թ. Նոյեմբերի 17-ին Dolby թատրոնում կայացած համերգի տեսագրությունը

Պատրաստ է պարախմբի 25 ամյակին նվիրված, 2019թ. Նոյեմբերի 17-ին Dolby թատրոնում կայացած համերգի տեսագրությունը

Սիրելի՛ Հայրենակիցներ, հատկապես պարախմբի երեխեք և ծնողներ ջան, արդեն 15 օր է չենք աշխատում, բայց, կարծես, տարուց ավել լինի, և վստահ եմ, որ կարոտել ենք թե՛ պարին, թե՛ միմյանց։

Ինչևէ սիրում ենք բոլորիդ, առողջ եղե՛ք, և, կարծում եմ, անփորձանք կհաղթահարենք այս չնախատեսված մեծ փորձությունը։
Տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է պարախմբի 25 ամյակին նվիրված, 2019թ. Նոյեմբերի 17-ին «Dolby »թատրոնում կայացած համերգի տեսագրությունը, որը կարող եք դիտել YouTube-ում ամբողջությամբ, ինչպես նաև բոլոր պարերը առանձին։
Շնորհակալ ենք և մեկ անգամ ևս խոնարհվում ենք Ձեր առջև, բարձր մարդկային աջակցության համար։
Վարդան Գևորգյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com