Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Արցախի ժողովուրդը շարունակեց վստահել «նախկիններին», մերժելով թավշյա «քայլառաստներին»: Ռոբերտ Մարգարյան

Նախնական տվյալներով մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Արայիկ Հարությունյանը:

Այո, Վիտալի Բալասանյանը չհաղթեց, սակայն խոշոր պարտությունը կրեցին ոչ թե նա կամ մյուս թեկնածուներն, այլ Հայաստանի թավշյա իշխանություններն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
Փաստորեն Արցախի ընտրություններում կրկնվեցին նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2010 եւ 2015 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց նրան, ով մինչեւ Հայաստանում թավշյա իշխանափոխությունը շուրջ 10 տարի վարելով Արցախի վարչապետի, այնուհետեւ պետնախարարի պաշտոններն ամենասերտ առնչություն է ունեցել այն իշխանությունների հետ, որոնց երկու տարի շարունակ «թավշյա հեղափոխականները» կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներ էին համարում:
Կարելի է արձանագրել, որ Արցախի ժողովուրդը շարունակեց վստահել «նախկիններին», մերժելով թավշյա «քայլառաստներին»:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ …