Երկուշաբթի , 30 Նոյեմբերի 2020

Իշխանությունների համար ամենաողբերգականն այն է, որ մարդիկ իրենց՝ երեկվա կուռքերին ծաղրում են սոցցանցերում Vesti

Vesti.am. Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս օրերին քաղաքացիների փողոցից տուն չգնալը ոչ միայն տնտեսական-կենցաղային դրդապատճառներ ունի, այլև անուղղակիորեն ցուցադրում է իր անվստահությունը իշխանություններին:

Հայաստանի իշխանություններն ամեն իրավիճակից լուծում գտնելու համար մի սուտ են հորինել, դա տարածել սոցիալական ցանցերով ու մարդկանց հավատացրել, որ հեղափոխության հաղթանակի համար հարկավոր է «նախկիններին» խարույկի հանել ,Սահմանադրական դատարանի դատավորներին գործից հանել, բանկային գաղտնիքը վերացնել, սեփականությունը բռնագրավել և այլն:
Արդեն մեկուկես տարի ԱԺ անհաղթահարելի մեծամասնությունը յուրահատուկ համառությամբ և ընտրողների նկատմամբ ակնհայտ արհամարանքով մեկը մյուսի ետևից օրենքներ է ընդունում, գործադիրի մանկական անկատար երազանքների կառչուն կոմպլեքսին հագուրդ տալու համար:
Թե՛ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, թե՛ այս օրերին քաղաքացիների ազատությունները սահմանափակելու փորձերը հենց դրա վառ ապացույցն են:
Այն իշխանությունը, որն իր ամբողջ գործիքակազմով մի քանի օր առաջ պնդում էր, որ վիրուսը սարսափելի չէ, այսօր մարդկանց չի կարողանում համոզել՝ տանը մնալ:
Իրականում մարդկանց մի մասը ոչ թե չի ցանկանում մնալ տանը, այլ ուղղակի դրա տնտեսական ռեսուրսը չունի և բոլոր հնարավոր միջոցներով փորձում է շրջանցել պարետատան սահմանափակումները:
Մյուս մասն ուղղակի կասկածամտորեն է մոտենում սահմանափակումներին, որովհետև տեսնում է, թե ինչպես է երկրի վարչապետը հեգնում իրավիճակը, փողոցներով շրջում, խանութներ մտնում, իսկ նրա կինը բուկլետներ բաժանում, և արդարացիորեն մտածում է. «տեսնես՝ մեզ որտե՞ղ են գցում»: Ավելին, քաղաքացիները շաբաթներ շարունակ բողոքում են, որ վիրուսի ակնհայտ ախտանիշներով չեն կարողանում թեսթավորվել, բայց պարետը պահանջում է հետևել քաղաքացիների տեղաշարժերին կասկածելի գործիքակազմի միջոցով, իբր շփման շրջանակը պարզելու համար:
Իշխանությունների համար ամենաողբերգականն այն է, որ մարդիկ իրենց՝ երեկվա կուռքերին ծաղրում են սոցցանցերում: Այդ լուռ բողոքը վաղ թե ուշ փողոց է դուրս գալու, իշխանությունները դա հասկացել են և անաթաքույց օգտվում են արտակարգ դրության պատրվակից: Թեև այսօր վարչապետը կառավարության անդամներին համոզում էր, որ իրենք «վայելում» են քաղաքացիների 80 տոկոսի վստահությունը, բայց նաև խոստովանում է, որ անզոր է հանրությանը ետ բերել «հավասարակշռված իրավիճակի»: Դրա համար էլ հիմա ոստիկանության ուժերին միացրել են մյուս ուժային կառույցներիը, բացի բանակից:
Վարկանիշը պահելու նպատակով դա արվում է պարետի ձեռքով, իսկ վարչապետը փոխել է ձայնապնակը և կոչ է անում այդքան էլ հանգիստ չվերաբերվել այս պրոբլեմին:
Վերը նկարագրված իրավիճակն ապացուցում է, որ քաղաքացիներն այլևս անվերապահ չեն վստահում իշխանությանը: Երկրի քաղաքական իշխանություն համար ժամանակն է խոստովանել դա, հարթել հասարակության մեջ առկա բաժանարար խրամատները, ընդունել քաղաքական ընդդիմախոսների, բանիմաց մասնագետների պարզած ձեռքը և հասարակական լայն կոնսոլիդացիայի ճանապարհով երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ տվեց «հեղափոխություն» կոչվածը Հայաստանին. տվեց կորսված հայրենիք ու հերոսներ, պղծված սրբություններ, անհամար զոհեր ու վիրավորներ, պարտվածի խարան՝ ճակատին

2020–ը հայ ժողվրդի համար չափազանց ճակատագրական ստացվեց. մեզնից խլվեց ոչ միայն Արցախն ու հերոսամարտում տարած …