Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Բայց հասկանո՞ւմ եք, որ պետության ամբողջ ուժային համակարգը հանվում է ժողովրդի դեմ

Էն հին ձևերն արդեն չկա՞ն

Պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանական ուժերին ավելացնում է Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, որպեսզի վերահսկողությունն իբր ավելի արդյունավետ դարձնեն։
Բայց հասկանո՞ւմ եք, որ պետության ամբողջ ուժային համակարգը հանվում է ժողովրդի դեմ, էն դեպքում, երբ «իմ քայլի» պատգամավորները մինչև երեկ ասում էին, որ վայելում են ժողովրդի վստահությունը: Այդ ի՞նչ վստահություն է, որ մարդկանց նույնիսկ տանը չի պահում: Հ՜եյ գիտի օրեր, մի լայվով ԱԺ ու դատարաններ էին փակում:
Հ.Գ. Վարչապետը ձեռքերը նման բաներով չի կեղտոտում, որ իր սիրած հոդվածով չգնա:
Էդուարդ Սարիբեկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com