Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ո՞ւր է Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ մի անգամ չի այցելում իրեն ձայն տված ու իր պատասխանատվության տիրույթում գտնվող քաղաք.«Հրապարակ»

Ո՞ւր է Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ մի անգամ չի այցելում իրեն ձայն տված ու իր պատասխանատվության տիրույթում գտնվող քաղաք.«Հրապարակ»

«Հրապարակ».Մեկը կարո՞ղ է ինձ հուշել՝ ով է Չարենցավանից ընտրված պատգամավորը, մասնավորապես՝ «Իմ քայլից»։

Ես՝ որպես Չարենցավանի բնակիչ, ո՞ւմ պետք է դիմեմ որևէ խնդրով։ Կամ կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ պիտի չարենցավանու հոգսերով զբաղվեն համամասնականով ընտրված լոռեցի Էդմոն Մարուքյանն ու երևանցի Նաիրա Զոհրաբյանը։ Երկուսն էլ՝ ընդդիմությունից։ Ինչո՞ւ պիտի չարենցավանցին, որը հազարներով ձայն է տվել «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին, իր խնդիրների համար դիմի Լուսավորի ու ԲՀԿ-ի ոչ ռեյտինգային թեկնածուներին։

Ո՞ւր է Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ մի անգամ չի այցելում իրեն ձայն տված ու իր պատասխանատվության տիրույթում գտնվող քաղաք, որն այսօր համաճարակային ծանր վիճակում է գտնվում։ Ինչո՞ւ չի հետաքրքրվում՝ ինչ վիճակ է այստեղ, ինչո՞ւ չի փորձում մի բանով էլ ինքը օգնել։
Ինչո՞ւ պիտի Չարենցավանում օգնություն բաժանեն տեղի գործարարները, գործարանատերերն ու խանութատերերը, անգամ ատամնաբույժներն ու այլ անհատներ, և ընդդիմությունը։ Տպավորություն է, թե էս քաղաքում իշխանություն չկա, բացակա է: Իշխանությունն այստեղ վերջին անգամ եղել է ընտրությունների ժամանակ, երբ մոբիլիզացնում էր ժամանակին ՀՀԿ-ի համար ձայն բերածներին ու հետո Նիկոլի համար ճամփա փակածներին, որ հիմա էլ իրենց համար ձայն ապահովեին, որպեսզի դառնային պատգամավոր ու մոռանային էս քաղաքի մասին։ Ճիշտ այնպես, ինչպես նախկինում մոռանում էին Չարենցավանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք գնում էին ԱԺ և 5 տարի լռում՝ որպես չարենցավանցի։
Ի դեպ, «Իմ քայլում» անգամ ծնունդով չարենցավանցի պատգամավոր կա, Կոնջորյան Հայկ է անունը։ Երբևէ լսե՞լ եք նրա մասին՝ որպես Չարենցավանի երբեմնի բնակչի։ Մի երկու հոգի էլ կան «Իմ քայլից», որ ընտրվել են այս մարզից, բացի Սասուն Միքայելյանից, անունները, ցավոք, չեմ հիշում։ դեմքերն էլ չգիտեմ… և շատերը չգիտեն:
Վահե Մակարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, քաղաքացու խախտված իրավունքների վրա անտարբեր պետական ապարատ

Այն, որ նախկին իշխանություններից գործող իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, …