Երկուշաբթի , 25 Մայիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հիմա ՈՒՇԱԴԻՐ լսեք բոլորդ. եթե այս գործը մինչև վերջին մանրուքը չբացահայտվի, հրապարակելու եմ բոլորիդ անունները , բոլորիդ խոսակցությունները և անգամ` լուսանկարները Արմեն Չիբուխչյան

Հիմա ՈՒՇԱԴԻՐ լսեք բոլորդ. եթե այս գործը մինչև վերջին մանրուքը չբացահայտվի, հրապարակելու եմ բոլորիդ անունները , բոլորիդ խոսակցությունները և անգամ` լուսանկարները Արմեն Չիբուխչյան

Արմեն Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Քրեածին տարրերը վերականգնում են իրենց կապերը, վերագտնում` ինքնվստահությունը: Մի խոսքով` լկտիանում են:
Երևանի թաղապերաններից մեկի աշխատողը, որը ազնվագույն մարդ է , որը հարգում է օրենքները ու իր աշխատանքը, որը հավատում է Հայաստանի լուսավոր ապագային և ամեն ինչ արել ու անում է դրա համար, մի խումբ քրեածին դուրսպրծուկներ ուժ են գործադրել նրա հանդեպ`ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
Ստանալով շինհրապարակների կազմակերման կանոնների պահպանման մոնիթորինգ իրականացնելու հրաման` հիշյալ աշխատակիցը անցնում է իր պարտականությունների կատարմանը ու սկսում է հերթով լուսանկարահանել շինհրապարակները` հավաքագրելու բոլոր շինհրապարակների լուսանկարները և ուսումնասիրելու դրանց` ըստ օրենքի կազմակերպման գործընթացը:
Շինհրապարակներից մեկի լուսանկարահանման ժամանակ նա ենթարկվում է հարձակման և ուժ են գործադրում նրա հանդեպ բացառապես այն պատճառով, որ համարձակվել է լուսանկարահանել` իրեն արտոնյալ երևակայած ոմն տականքի շինհրապարակը:
Այս ոճրագործը, որը, իմ ունեցած տեղեկություններով , պայմանական ազատազարկման մեջ է, իր 5-6 ընկերներով ոչ միայն անմարդկային բռնություն են կիրառում թաղապետարանի աշխատակցի նկատմամբ , այլ նաև վախեցնում են նրան աշխատանքից ազատել` վկայակոչելով իրենց կապերը պետական մարմիններում:
Գործը ոստիկանությունում է , բայց դեպքի վայր ժամանած ոստիկանը, որը տուժածին տեղափոխել է բաժին ցուցմունք տալու` ամբողջ ընթացքում զարտուղի ճանապարհներով ու օրենքի խեղաթյուրմամբ փորձել է ներշնչել, թե ուժ կիրառողների դեմ բողոքելը ոչինչ չի տալու:
Այդ արդեն գործի են դրել բոլոր միջոցները պատժից խուսափելու համար: Առայժմ այսքանը, բայց ես տեղյակ եմ բոլոր մանրամասներից ` սկսած ուժ կիրառելուց ու վերջացրած գործող անձանցով: Տեղյակ եմ նաև բոլոր խոսակցություններից , բոլոր դերակատարներից, թե` անմիջական , թե` երկրորդական, թե` երրորդական:
Հիմա ուշադիր լսեք բոլորդ. եթե այս գործը մինչև վերջին մանրուքը չբացահայտվի, հրապարակելու եմ բոլորիդ անունները , բոլորիդ խոսակցությունները և անգամ` լուսանկարներ:
Չեմ խնայելու ոչ ծանոթ, ոչ` բարեկամ, ոչ էլ` պաշտոնյա: Սա ծանր հարված է հեղափոխոթյունը , որովհետև այսքանից հետո գեթ մեկ ազնիվ աշխատող չի մնա պետական համակարգում և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր և արդեն`վերադառնում է , որովհետև պետական համակարգի աշխատողներից շատերը փափագում են հին ու «բարի» ստրկական ժամանակների մասին, երբ իրենց ստորացնում էին, վախեցնում էին` փոխարենը երկու կոպեկ «թուլլափայ» էին գցում գրպանները` բերանները փակելու համար:
Սա ինձ համար նաև անձնական հարց է , որովհետև դաժանաբար ուժ են գործադրել իմ 20 տարվա ընկերոջ վրա, որի ազնվությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը կասկածից վեր է:
Կոչ եմ անում իշխանություններին հետամուտ լինել այս դեպքի բացահայտմանը, որոհետև այն շրջադարձային կարող է լինել պետական համակարգի արմատական բարեփոխման համատեքստում` հակառակ դեպքում տապալվելու եք:
Միևնույն է բացահայտելու եմ, բայց իմ բացահայտումից շատ մարդիկ և ձեր վարկանիշը հաստատ կտուժեն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ամո՛թ դահլիճում գտնվող մեր ընտրյալներին, Ամո՛թ վարչապետին և իր հեղափոխական թիմին՝ իրենց ներկայությամբ այս լկտիությունը հանդուրժելու և 80047 ընտրողի թիկունքից հարվածներ հասցնելու համար

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության հպարտ ընտրողները իրենց ընտրյալ ներկայացուցիչների միջոցով Ազգային Ժողովում ծեծում էին իրար… …