Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել՝ նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից. Ռոբերտ Մարգարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել՝ նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից. Ռոբերտ Մարգարյան

ԻՆՉԻ՞ ԵՆ ՁԳՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆՆ ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ԱՀ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ուշագրավ երկու հայտարարություն է կատարել:
Մասիս Մայիլյանը «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու է համարել նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից», հայտարարելով, որ «պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»:
Սա ամենապարզ բացատրությամբ նշանակում է հարցականի տալ առնել մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները:
Դա ի տես այն բանի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»:
Եթե նկատի առնենք այն փաստը, որ Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների «սրտի թեկնածուն» եղել է ու շարունակում է մնալ Մասիս Մայիլյանն ի՞նչ գնահատական պիտի տալ Արցախում ընտրությունների արդյունքների մասին Նիկոլ Փաշինյանի եւ Մասիս Մայիլյանի հակասական հայտարարություններին:
Թվում է, ինչպես շատ այլ պարագաներում, Արցախի հանրապետության ընտրությունների կապակցությամբ տված իր գնահատականում նույնպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել: Նա պարզապես Պիղատոսի նման լվացել է ձեռքերը, նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից:
Այն, որ Արցախում հայտնի ուժերի կողմից քաղաքական լարվածություններ են հրահրվում, արդեն ակնհայտ դարձավ Մասիս Մայիլյանի տարածած հայտարարության հետ միաժամանակ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքից:
Ի դեպ, ինչպես պարզվում է տարածված հայտարարությունից հակառակ վերջին երկու օրերի ընթացքում կատարված որոշ կանխատեսումների Մասիս Մայիլյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, քաջ գիտակցելով, որ այդ դեպքում, տրամաբանորեն մեծանալու է երկրորդ փուլի ընտրապայքարում իր փոխարեն Վիտալի Բալասանյանի թեկնածության հարցը քննարկվելու հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ Մասիս Մայիլյանը շատ լավ է գիտակցում, որ անիմաստ է մտնել այնպիսի մի խաղի մեջ, որի արդյունքը գրեթե կանխատեսելի է եւ այդպիսով իր հետ միասին լիարժեքորեն հեղինակազրկելու է նաեւ իրեն աջակցող ուժերին, ի դեմս սորոսական հատվածի:
Ընտրությունների խաղում տանուլ տված Մասիս Մայիլյանին ու նրան աջակցող սորոսական թիմին մնում է միայն մեկ լուծում: Գնալ քաղաքական առումով գրեթե զավեշտական ու անիմաստ որոշման: Մնալ խաղի մեջ պահելով Մասիս Մայիլյանի թեկնածությունը, միեւնույն ժամանակ ժողովրդին կոչ անելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Սա նշանակում է հետաձգել երկրորդ փուլի ընտրություններն եւ կամ ընտրությունների կայացման դեպքում լեգիտիմությունից զրկել դրա արդյունքները: Երկուսի դեպքում էլ գերնպատակը մնում է մեկը: Կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով արտակարգ դրություն հաստատել Արցախում եւ չարաշահելով նախագահի ընտրության հարցում ստեղծվելիք անորոշության գործոնը Երեւանի կողմից ուղղակի կառավարում իրականացնել Արցախում:
Ի դեպ, այս մասին առաջինն ընտրությունների նախօրեին 1in.am-ի հետ զրույցում ակնարկ էր կատարել հայտնի սորոսական Արսեն Խառատյանը, իսկ Armdaily.am-ի հետ զրույցում դա կրկնել է նաեւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:
Դա Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղղորդող ուժերին հնարավորություն կտա հեշտությամբ ու առանց խոչընդոտների Արցախին պարտադրել ցանկացած ցավալի լուծում, սկսած Արցախում ադրբեջանական համայնքների գոյության պաշտոնականացումից վերջացրած տարածքների վերադարձով:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Վենդետայի» պարտությունը. լույս՝ թունելի վերջում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, շատերի համար անակնկալ կերպով բավարարել է ՀՀ երկրորդ …