Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը. Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը հավատարիմ մնալով՝ կորոնավիրուսն ում շունն է տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից:
Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։
Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։
Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։
Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016թ․-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։
Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը՝ գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։
Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանը իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաեւ, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016թ․-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին, Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքը այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։
Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերը այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել։
Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյո՞ք ռուսներն ընդունել են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։
Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։
Միեւնույն է շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»:
Էդուարդ Շարմազանով
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞ՐՆ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈւ ԹԱՔՆՎԱԾ ՆՊԱՏԱԿԸ. Վահե Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է, ինչ Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակում …