Կիրակի , 25 Հոկտեմբերի 2020

NEWSMEDIA. «Ծեծել են, ատամներս բուռս գցել, ու էդքանից հետո հարուցել են քր.գործ՝ ընդամենը ծեծի փաստով»

NEWSMEDIA.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու որ 2006-2018 թվականներին Ա. Հ-ն աշխատել է «Լիա Կերամիքս» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ, իսկ ահա 2017 թվականի դեկտմբերի 22-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում գտնվող «Կերամա Մարացցի» խանութի պահեստում, նշված ՍՊԸ մասնաճյուղերից մեկի տնօրենի` «Կերամա Մարացցիի» սեփականատերից Հայրապետ Կարապետյանի հրամանով, (ոմն Ռուբո), ով Հայրապետ Կարապետյանի ընկերն է, դաժան ծեծի է ենթարկել իրեն: Իսկ Հայրապետը, ով ներկա է եղել ծեծին, սպառնացել եւ հրանհանգներ է տվել ծեծող ընկերոջը: Եւ ինչպես տեղեկացրեց Ա. Հ-ն «2006-2018 թվականը աշխատել է «Կերամա Մարացցիում»` սկզբում որպես բանվոր, ապա պահեստապետ:

«Պահեստից գողություն էր կատարվել` 16 միլիոն դրամի, որի մասին տեղեկացրեցի տնօրինությանը: Չհավատացին, ասեցին դու ես արել , կամ էլ դու գիտես՝ թե ով արել: Ու դրանից հետո, սկսվեցին իմ սեւ օրերը: Հայրապետ Կարապետյանն ու նրա ընկերը ինձ ռեժիմով ծեծում էին, սպառնում: Հայրապետի ձեռքը էդ ժամանակ վիրահատված էր, թե չէ ինքն էլ իր ձեռքերով ինձ կծեծեր»,-վախեցած պատմել էր Ա.Հ-ն:
Ծեծի, խոշտանգման ենթարկված տղամարդը, ով մինչ օրս ընտանիքի հետ միասին ապրում է վախի եւ սարսափի մթնոլորտում, հավատալով որ իրավապահ համակարգում բարեփոխումներ են եղել. դիմել էր ոստիկանություն՝ վստահ լինելով, որ մեղավորները, տղամարդուն անմարդկային վերաբերմունք ցուցաբերած անձիք կենթարկվեն պատասխանատվության:
Բայց, ինչպես NEWSMEDIA.am-ի հետ զրույցում այսօր տեղեկացրեց Ա.Հ.-ն, վարույթն իրականացնող մարմինը.«Էդքան փաստերի առկայության դեպքում՝ ծեծի փաստով հարուցել են քրեական գործ: Այն դեպքում ,երբ ինձ նվասատացրել. փորձել են տղամարդկային արժանապատվությանս վրայով անցնել, ծեծել են, ատամներս բուռս գցել (-նկարը տրամադրել է մեր խմբագրությանը, որը ներկայացնում ենք ստորեւ.),
 Սպառնացել ոչ միայն ինձ, այլ նաեւ ընտանիքիս: Ես չեք պատկերացնի ինչքան եմ հիասթափվել, ես հավատում էի, որ ոստիկաները փոխվել են, որ արդարությունը հաղթելու է, որ կապերն այլեւս առ ոչինչ են, բայց փաստորեն…»,-հուսահատ պատմեց Ա.Հ.-ն: Հուզված, վախեցած եւ աննորոշ վիճակում հայտնված տղամարդը չգիտեր ինչ խոսեր. «Ամեն ինչ անում են, որ օրենքին չհավատանք»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com