Կիրակի , 6 Դեկտեմբերի 2020

ԱՊՐԻԼԻ 13-ԻՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրվելու են միեւնույն ժամանակ հավելելով որ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը:

Նկատի առնելով գործունեության այն տեսակները որ թույլատրված էին արտակարգ դրության ժամանակ եւ նրանք, որոնք թույլատրվում են երկուշաբթի օրվանից պարզ է դառնում, որ մեծ տոկոսով վերականգնվում է մինչեւ արտակարգ դրությունը գոյություն ունեցող իրավիճակը: Հետեւաբար խոշոր տոկոսով վերացվելու են նաեւ քաղաքացիների տեղաշարժի համար նկատի առնված սահմանափակությունները:
Հարց է ծագում, որ եթե իրապես դեռ նույն թափով շարունակվում է կորոնավիրուսի վտանգը եւ այնպես ինչպես նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտարարել անվերահսկելի է դարձել, ինչի պատճառով էլ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը, ի՞նչ իմաստ ունի վերացնել գործունեության որոշ տեսակների արգելքը:
Մեկտեղելով վարչապետի երկու հայտարարությունները կարելի է եզրակացնել, որ սկսյալ երկուշաբթի ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում ներառելու է հանրահավաքների ու գործադուլների արգելքը, մամուլի կապակցությամբ գործադրվող սահմանափակությունները եւ ամենակարեւորը հեռախոսազանգերի արձանագրումը:
Փաստորեն այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը:

Ռոբերտ Մարգարյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչ կարելի է Փաշինյանի մերձավորներին, չի կարելի մյուսներին. «ՀՐԱՊԱՐԱԿ»

 «ՀՐԱՊԱՐԱԿ». Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, …