Կիրակի , 12 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / «Հաղթանակի ապրիլը» ոչ լիարժեք է ներկայացրել եղելությունները. չի կարելի ուրանալ Արցախ շահած, պաշտպանած հերոսի վաստակը

«Հաղթանակի ապրիլը» ոչ լիարժեք է ներկայացրել եղելությունները. չի կարելի ուրանալ Արցախ շահած, պաշտպանած հերոսի վաստակը

Վերջերս, «5-րդ ալիքով» եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆլիմը՝ նվիրված Քառօրյա պատերազմին, բավական լայն արձագանք գտավ: Չնայած ֆիլմն, ըստ էության, յուրատեսակ հերոսապատում է, ուր պատմվում է պատերազմի ժամանակ քաջ հայորդիների գործած հերոսությունների ու ցուցաբերած բացառիկ սխրանքի մասին, սակայն, չգիտես ինչու, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին դրանում պրակտիկորեն չի խոսվում, հայրենիքի համար տագնապալից այդ օրերին գեներալի ծավալած գործունեության մասին խոսք չի գնում, և ստեղծվում է տպավորություն, թե պատերազմին իրենց մասնակցությունն են բերել բոլորը՝ բացի գեներալ Գրիգորյանից:

Իսկ իրականությունն այն է, որ Քառօյա պատերազմը գուցեև այսօր մեզ հպարտոթյուն չներշնչեր, հաղթանակած չլինեինք, եթե հայրենիքի համար ճակատագրական այդ օրերին Մանվել Գրիգորյանն անտարբերություն դրսևորեր, բացառիկ անձնուրացություն չցուցաբերեր:
Բոլորին է հայտնի, թե պատերազմի օրերին նույն Երկրապահ կամավորականների միությունն ինչ ներդրում է ունեցել հայրենիքի պաշտպանության գործոմ. ջոկատի տղաները, հավատարիմ իրենց վեհ կոչմանը, ուս ուսի մարտնչել են կանոնավոր բանակի հետ միասին, երիտասարդ զինվորներին հավասար կռիվ տվել ոսոխի դեմ ու շան սատակ արել:
Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ տվյալ պարագայում չի կարող խոսք լինել, այսպես ասած, ինքնագլխության մասին, քանի որ երկրապահներին կազմակերպել, կոնսոլիդացրել ու ուղղորդել է հենց ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանվելն է նրանց առաջնորդել:
Նույնիսկ նրանք, ովքեր այսօր երես են թեքել գեներալից, ուրացել արցախյան հերոսամարտում անջնջելի հետք թողած հերոսին, չեն կարող չխոստովանել, որ Քառօրյա պատերազմում ձեռք բերած հաղթանակում իր անգնահատելի լուման է ներդրել նաև գեներալ Մանվել Գրիգորյանն, գուցե առաջին հերթին հենց նա՝ իր զինակիցների հետ միասին. պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում՝ Ջաբրայիլում է եղել ոչ միայն ինքն՝ գեներալն, այլև նրա որդին՝ Կարեն Գրիգորյանն ու 13-ամյա թոռնիկը՝ Մանվել Գրիգոյանը:
Այդ ընթացքում, երբ Հայաստանում էի, ընդամենը մեկ անգամ եմ կարողացել տեսնել կարեն Գրիգորյանին. եկել էին տուն՝ սննդի և այլ անհրաժեշտ պաշար վերցնելու ու տանելու իրենց ջոկատի մարդկանց: Ի տարբերություն այն ժամանակվա պաշտոնյաների ու ազդեցիկների (այդ թվում և Պաշտպանության նախարարության), ովքեր այդ օրերին առաջնագծում կատարվածի մասին տեղեկանում էին ընդամենն, ասենք, լրահոս ընթերցելով, գեներալ Մանվելն իր զավակներով ու նրանց կյանքը վտանգի ենթարկելով` Ջաբրայիլում հայրենիք էր պաշտպանում՝ կյանքը զոհասեղանին դնելով: Ասվածը կարող են հաստատել բոլորն, ովքեր այդ օրերին առաջնագծում են գտնվել:
Այս ամենը հաշվի առելով՝ կարծում ենք՝ տվյալ պարագայում չի կարող տեղին չլինել այն փաստի արձանագրումը, որ «Հաղթանակի ապրիլը» ոչ լիարժեք է ներկայացրել եղելությունները. չի կարելի ուրանալ Արցախ շահած, պաշտպանած հերոսի վաստակը: Այո՛, հեղափոխությունից հետո Հայաստանում «շատ ջրեր են հոսել», պետական մակարդակով ոտնահարվեց գեներալ Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը, և մեզ համար ցավալի է արձանագրել, որ «Հաղթանակի ապրիլում» միտումնավոր կերպով անտեսվել է Մանվել Գիգորյանի անցած ճանապարհն, ինչը ստեղծում է անսխալ տպավարություն, որ «5-րդ ալիքի» ողջ խմբագրակազմն ու տնօրինությունն առավելապես հակված են Նիկոլ Փաշինյանի «ջրաղացին ջուր լցնելու»՝ մի մարդու, ով, հանդիսանալով երկրի առաջին դեմք, բացահայտ խախտել է մարդու անմեղության կանխավարկածը:
Ցանկացածն իրավունք ունի՝ չսիրելու Մանվել Գրիգորյանին, չհամակրելու նրան, սակայն, ոչ ոք իրավունք չունի՝ ուրանալու նրա հերոսական ճանապարհն, անցյալը, որ միշտ ներկա է գեներալի համար:
Այն տեսքով, ինչ տեսքով եթեր է հեռարձակվել «Հաղթանակի ապրիլը», չի կարող ընդունելի կամ օբյեկտիվ դիտարկվել:
Ավելին՝ «5-րդ ալիքի» այսօրինակ ժեստը կասկածների տեղիք է տալիս, քանի որ անհասկանալի է, թե ո՞ր արդարության համար է պայքար մղվում, հերոսի պատիվը ոտնահարած, անմեղության կանխավարկածն արհամարհած իշխանությունների՞: Մի՞թե նման կերպ են պայքարում հանուն արդարության:
Իշխանության «թելը թելելով»՝ «5-րդ ալիքը» չի կարող ունենալ երաշխիք, որ չի կիսի գեներալի ճակատագիրն ու չի հայտնվի իշխանական մամլիչի տակ վաղը կամ մյուս օրը…
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կորցրածը չի վերադառնում,ինչ էլ որ անես,բայց․․․

Այդ կնոջը,որի մասին ուզում եմ մի քանի խոսք ասել,․ընդամենը մի երկու֊երեք անգամ եմ հանդիպել ու …