Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2020

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ


Ես բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ունեմ բնակարան Երևանում: Վերջին ամիսների ընթացքում իմ բնակարանում բնակիչ չի եղել։ Բնականաբար փետրվար ամսին իմ սպառած գազը չի գերազանցել 10000 դրամն, իսկ էլեկտրական էներգիան՝ 5000 դրամը: Իմ հարազատները, որոնք բնակվում են Երևանում փետրվար ամսին հավանաբար սպառել են 10000 դրամից ավելի գազ և 5000 դրամից ավելի էլեկտրական էներգիա: Նշանակում է ես մշտական բնակություն չունենալով ՀՀ-ում իրավասու եմ ստանալ ՀՀ կառավարության աջակցությունը, սակայն այդ աջակցությունից զրկվում են Երևանում բնակվող իմ հարազատները:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com