Շաբաթ , 15 Օգոստոսի 2020
Սկիզբ / Տեսանյութ / Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում. հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…ջուրը լցնում էր գլխիս, ու խփում…

Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում. հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…ջուրը լցնում էր գլխիս, ու խփում…

NewsMedia.am-ի զրուցակիցն է Սիսիանի ոստիկանության բաժնում բաժնում՝ ծեծի ենթարկված 60-ամյա Գառնիկ պապիկը, ով մանրամասն ներկայացրել է, թե ինչ է իր հետ կատարվել ոստիկանության Սիսիանի բաժնում.
-Ինձ բաժնում ծեծել է ոստիկանության բաժնի պետը, առաջին անգամ եմ տեսել:
-Այսինքն, Սիսիանի ոստիկանության ժպ-ն՞:
-Այո:
-Ինչի՞ համար:
-Իբր վեշ եմ գողացել, ասում էր ո՞ւր, է ու ավել-պակաս հայհոյանքներ, սկսեց խփել: Ասում ա մեկա դատված ես: Ասեցի հա, ասեց լավ՝ էդ հերիքա: Ասեց գրի՝ որ դու ես տարել: Ասեցի, հա ես գրում եմ, որ ես եմ տարել, բայց չես ասում. եղածն ո՞ւր է:
-Այսինքն ստիպում էր Ձեզ, որ սուտ ցուցմունք գրե՞ք:
-Այո:
-Իրականում ի՞նչ գողության մասին էր խոսքը:
-Չգիտեմ, իբր սումկա էր, թե ինչ է եղել մեջը՝ չգիտեմ:
-Ոստիկանության բաժնում ե՞ն Ձեզ ծեծել:
-Հա, իր սենյակում: Մի հատ էլ մայոր կար՝ իրա տեղակալն էր, ինքն էլ կողքը:
-Ո՞նց էր ծեծում, ձեռքերով, թե՞ …
-Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում: Հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…Ջուրը լցնում էր գլխիս, ու խփում: Ասեց. հեսա քեզ գյուլում եմ՝ տանեմ գցեմ ընդեղ, հետո ասեմ փախել ա՝ խփել եմ…
Ասեցի արա, ոնց ցանկությունդ է՞:
-Դա ոստիկանապետի ժպ-ն է՞ր ասում:
-Այո:
-Ի՞նչ հայհոյանքներ էր տալիս:
-Ասում էր այ բ…ի տղա, այ…տենց հայհոյանքներ:
-Ինչո՞ւ էր ջուր լցնում Ձեզ վրա:
-Իրան հարցրեք, ջուրը լցնում էր գլխիս՝ խփում էր: Ա սում էր հլը հեսա իջացնելու եմ պադվալ՝ ավելի վատ պատիժներ տամ քեզ:
-Ի՞նչ վնասվածքներ ունեք:
-Ականջներս է ցավում, գլուխս է պտտվում. կողքերս է ցավում, հիմնականը գլուխս է:
-Կատարվածից հետո փորձել ե՞ն Ձեզ հետ խոսելմ կապի դուրս գալ:
-Մարդիկ են եկել՝ ասում էին մի բողոքի:
-Ովքեր էին այդ մարդիկ, ոստիկանության աշխատակիցնե՞ր, թե՞՚՚…
-Չգիտեմ, միգուցե «տայնի» մարդիկ էին , ես չգիտեմ…
-Ի վերջո, պարզվե՞ց ով էր այդ գողությունը արել:
-Պարզվեց…Լսել եմ, որ գտնվել ա, լսել եմ:
-Որտեղի՞ց են Ձեզ տարել գողության կասկածանքով:
-Տնից, մտան տունը՝ գոմով, կրիշով սաղ նայեցին, հետո տարան գիշերը պահեցին, առավոտ էլ բաժնի պետն էկավ՝ ու սկսեց հայհոյանքներ տալը, ծեծելը:

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վովայի չանհետացող ստվերը. համակարգն այդպես էլ չի հեղափոխվում

Հուլիսի 2-ի Կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուշագրավ զեկույցով՝ բացահայտելով այն քաղաքացիների …