Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հայտնվել են ինչ-որ հոգեկաններ, հոգեդարձեր, ազգի նվիրյալներ, հեղափոխականներ, անհայտ ծագումնաբանության գումարներից սնվող գործիչներ, իրավապաշտպաններ…

Հայտնվել են ինչ-որ հոգեկաններ, հոգեդարձեր, ազգի նվիրյալներ, հեղափոխականներ, անհայտ ծագումնաբանության գումարներից սնվող գործիչներ, իրավապաշտպաններ…

Հայտնվել են ինչ-որ հոգեկաններ, հոգեդարձեր, ազգի նվիրյալներ, հեղափոխականներ, անհայտ ծագումնաբանության գումարներից սնվող գործիչներ, իրավապաշտպաններ, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում տոտալ ձևով քարոզում են ատելություն իշխանության հասցեին:

Այն, որ ցանկացած իշխանության սխալները պետք է քննադատել, որովհետև չկա իդեալական իշխանություն և բացառապես քննադատությունն է իշխանության համար ապահովում ու նպաստում ծրագրերի որակյալ ապահովում, դա հանրահայտ փաստ է, սակայն արտակարգ իրավիճակի պայմաններում ատելություն քարոզել, սպառնալ, նսեմացնել, ստորացնել օրինական ընտրված իշխանությանը, դա անթույլատրելի է:
Հարկավոր է իմանալ. կա քաղաքացու տեսակ, որ չի տարփողում իր ով լինելը, ապրում է իր բան ու գործով, առօրիայում, հարկ եղած դեպքում, լավ էլ քլնգում ու քննադատում է պետական լիազոր մարմինների անօրինակությունները, պայքարում է անարդարության դեմ, սակայն կանգնած է օրինական ընտրված իշխանության կողքին և թույլ չի տալու այլևս քաոսն ու անիշխանությունը։
Մի բան էլ. իմ «սխալական» իշխանավորին ես գերադասում եմ որոշների ռուսկի, ամերիկանսկի, եվրոպեյսկի իշխանավորներից։
Լևոն Բաղդասարյան
LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բուքիքիոյի կարևոր արձանագրումները և եվրոպական կառույցների կարևոր ընտրությունը

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը պարունակում է …