Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2020

Ավինյանի ընկեր Ժորիկին վտարել են կառավարության շենքից. «Հրապարակ»

 «Հրապարակ». Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին:

Պարետատանը մոտ 20 երիտասարդներ են աշխատում եւ գործը կազմակերպելու լուրջ դժվարություններ են ունեցել, իսկ Մուրադյանն ապարատային աշխատանքի մեծ փորձ ունի։
Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ եւ տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին եւ հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։ Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից եւ օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, եւ թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու։ Բայց մինչ նրանք կգնային, Մուրադյանին տեղեկացրել են վարչապետի հանձնարարականի մասին, եւ նա ինքն է իրերը հավաքել ու հեռացել կառավարության շենքից։
Երեկ մենք կապվեցինք Մուրադյանի հետ․ «Ճի՞շտ է, որ էլ չեք աշխատում պարետատանը»։ «Ես չէի էլ աշխատում, այլ որպես վալանտյոր՝ կատարում էի եւ շարունակում եմ կատարել պարետի հանձնարարությունները, կամավորական գործունեություն է»: «Այսինքն՝ Դուք գնո՞ւմ եք կառավարություն»։ «Իմ գործունեությունն այնպիսին է, որ պարտադիր չէ գնամ․․․ այո, ֆիզիկապես այլեւս պարետատանը չեմ լինում»,- ասաց Մուրադյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բազմազավակ ընտանիքների վիճակը շատ անմխիթար է, օրական հարյուրավոր զանգեր եմ ստանում, մարդիկ ուտելու բան չունեն.Խաչատուր Մարոզյան

  «Հրապարակ». Բազմազավակ ընտանիքների վիճակը շատ անմխիթար է, օրական հարյուրավոր զանգեր եմ ստանում, մարդիկ ուտելու …