Սկիզբ / Չդասակարգված / Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ անհնար է հետևել դրան.Զարեհ Սինանյան

Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ անհնար է հետևել դրան.Զարեհ Սինանյան

Մենք գիտենք, որ այս պահին Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ անհնար է հետևել դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք տեղեկություններ դրսում գտնվող հայերի մասին, ովքեր վարակված են կորոնավիրուսով:
Սինանյանն ասաց, որ հետևում են բայց ոչ թվերին, այլ նրան, թե ինչ վիճակ է տիրում համայնքում, ինչ խնդիրներ են առաջացել.

«Մենք չենք կարող նրանց բժշկական օգնություն հատկացնել, ինչ-որ օգնություն հասցնել, չնայած բժշկական գույքի մասով օգնության դիմում էլ չի եղել: Այս պահին մարդիկ դժվարություններ ունեն Հայաստան գալու մասով, ինչն իրոք մեծ խնդիր է:
Բնական է, որ թռիչքներն անվտանգային առումներից ելնելով արվում են համակարգված: Իսկ նրանք, ովքեր կեցավայր չունեն, հյուրանոցներ, բնակարաններ ենք հատկացնում: Փորձում ենք գոնե տարրական պայմաններն ապահովել»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com