Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2020

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործի հիմքում ընկած է Մինասյանի հայտարարագրում եղած տվյալը, ըստ որի՝ իրեն պատկանող բաժնեմասի օտարումից նա իրականում ստացել է ավելի քիչ գումար, քան նշված է եղել հայտարարագրում։

«Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստերում Միքայել Մինասյանի պաշտպանական թիմը պնդել է, թե կատարվածը տեխնիկական վրիպակի արդյունք է և որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ նշված ավել գումարը երբեք չի փոխանցվել նախկին դեսպանին։
Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջ դատավորը բավարարելու է Մինասյանին կանալավորելու միջնորդությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը. Ռոբերտ Մարգարյան

Ավելի վաղ գրել էի, որ կան անուններ, որոնց հանդեպ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը …