Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան.news

Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան.news

Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը:

«Աշխատանքային մասով ոչ մի խնդիր չկա, ավելին՝ կարող եմ ասել, որ դեռեւս օգոստոս ամսից ես աշխատում եմ այս հիմնարկի ստեղծման վրա, 24 ժամից 20 ժամն աշխատել եմ, միակ լավ թեկնածուն եմ եղել այդ կազմակերպության համար, ավելին, երբ առաջարկում էին, ես այդքան էլ չէի համաձայնում գնալ, որովհետեւ բավականին ծանր գործ է, նույնիսկ ասվեց՝ եթե ես չհամաձայնեմ, գուցե այս պրոյեկտն ընդհանրապես չարվի»,- ասաց Բեգոյանը:
Նրա խոսքով՝ 1 ամիս էլ չէր անցել նշանակումից, երբ այդ միջադեպը եղավ. «Նշանակվել եմ դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին առաջարկություն եմ ստացել հեռանալու, 20 օր հետո, բայց չեմ հեռանում եւ կատարվելիքն էլ այս չհեռանալու շուրջ է: Նրա խոսքով՝ նոր մրցույթ է լինելու, բայց ինքը չի մասնակցի դրան. «Մի մրցույթ հայտարարվել էր մարտի 13-ին, որն այս պահին կասեցվել է դատարանի վճռով, քանի որ մրցույթ էր հայտարարվել մի շարք խախպտումներով, դա եղել է մեկ այլ քաղաքացու հայցադիմումի վրա: Հիմա իրենք մեկ խնդիր ունեն,դա՝ Բեգոյան Արմենին հեռացնելն է իր պաշտոնից, այլ խնդիր կարծես թե չկա այս պահին: Բոլոր տեսակի խախտումներով հրատապ մրցույթ են հայտարարել, նույնիսկ տեղյակ եմ, որ այն մրցույթի մասնակիցները, որ սպասում են դատարանի վճռին, նրանց չեն տեղեկացրել: Ես ինձ հարգում եմ, եւ նման խեղկատակությանը ե չեմ մասնակցի: Մրցույթ բառը վերցրեք չակերտների մեջ, եթե այն կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը»:
Բեգոյանի խոսքով՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, եւ որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»:
Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առաջացել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում, քանի որ նոր նշանակումներ են արել եւ նրանք չեն կարողանում ճիշտ ղեկավարել կառույցը. «Այնտեղի բուժանձնակազմը պրոֆեսիոնալներ են, բոլորն իրենց գործի գիտակ, սակայն նոր նշանակումներ են արել. 2019 թվականին մեծ ձեռքբերումներ ունեինք, 3000 շուն էր ստերջացվել եւ մեր հաշվարկներով մնացել էր մոտ 1500 շուն ստերջացնել: Այս տարի ֆոնդը 2.5 անգամ մեծացրել են, պետք է ակնկալել, որ այս տարի առնվազն 8000 շուն պետք է ստերջացնել, սպասենք, տեսնենք՝ կանի, թե՞ չի անի, եթե չանի ես ինքս որոշ մարդկանց դատի կտամ համայնքային միջոցներն ուղղակի այս ձեւով ցաքուցրիվ անելու եւ 2019 թվականի ձեռքբերումները ջուրը գցելու համար, որովհետեւ եթե տեմպը չպահպանվեց, տակի մնացած այդ կենդանիներն արդեն բազմացել են, եւ քաղաքում նորից ունենք մոտ 4000 չստերջացված շուն, այսինքն՝ ամբողջ արվածը ջուրը գցեցին»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com