Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Վարչապետի առանձնատան վերանորոգման և այլ ծախսերով քանի՞ պապի-տատիների կյանքում լուրջ փոփոխություն կարելի էր առաջացնել. Ռոբերտ Մարգարյան

Վարչապետի առանձնատան վերանորոգման և այլ ծախսերով քանի՞ պապի-տատիների կյանքում լուրջ փոփոխություն կարելի էր առաջացնել. Ռոբերտ Մարգարյան

Վերջին օրերին սոցցանցերի հերթական հերոսը Արտուշ Պապին էր ու դրան զուգահեռ այն պայմանները, որոնց ներքո ապրում է նա:

Արտուշ Պապին նման պայմաններում ապրող միակ անձը չէ ու նրա նման բազմաթիվ պապի-տատիների կարելի է գտնել:
Եթե, նույնիսկ ընդունենք, որ Արտուշ պապիները նախորդ «կոռումպացված» իշխանությունների արտադրությունն են, Հայաստանում իշխանափոխությունից երկու տարի անց նրանց կենցաղային պայմաններում որևէ փոփոխություն չառաջանալու համար անշուշտ պատասխանատուն են ներկա իշխանությունները:
Վերջին երկու տարիներում վարչապետի երկու առանձնատան վերանորոգման, նոր ավտոյի գնման, չարթերային թռիչքով ԱՄՆ թռչելու, պետական բյուջեի հաշվին սեփական վարսահարդար պահելու ու ամենակարևորը պարգևավճարների վրա ծախսված հարյուրավոր միլիոն դոլարներով քանի՞ պապի-տատիների կյանքում լուրջ փոփոխություն կարելի էր առաջացնել:
Արտուշ Պապիի կենցաղային վատ պայմանների համար պատասխանատու են նաև այսօր նրա վզին փաթաթված սելֆի անող շարքային այն քաղաքացիները, որ այսքան տարի, այդ թվում ամեն տարի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, նրան տեսել ու չեն նկատել: Հենց այնպես որ այսօր էլ չեն նկատում նրա նման այլ պապի-տատիներին:
Արտուշ Պապիի նման պապի-տատիների գոյությունը նաև արտադրությունն է այն ոչխարային տրամաբանության, որը մի օր թելադրում է Սերժի նկարը կախ տալ տան պատին, իսկ հաջորդ օրը Նիկոլի նկարը՝ վզին….
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային նման մասշտաբով փոփոխություններ իրականացվել են, երբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթական այցով գտնվում է ԱՄՆ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային լուրջ փոփոխությունների մասին որոշումներ է …