Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԱՄՆ 30 սենատորներ պահանջում են 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախին

ԱՄՆ 30 սենատորներ պահանջում են 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախին

ԱՄՆ շուրջ 30 սենատորներ միացել են Ներկայացուցիչների պալատի 75 անդամների պահանջին ուղղված Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը 2021 թվականին:
Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA):
Սենատի նամակը շրջանառության մեջ է դրել Ռոբերտ Մենենդեսը: Նամակում կոչ է արվում անռվազն 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական աջակցության ծրագրին:
«Նամակը հստակ ներկայացնում է Կոնգրեսի մտադրությունը շարունակելու ԱՄՆ մարդասիրական օգնությունն Արցախին՝ չնայած վարչակազմի կողմից կյանք փրկող ծրագրին վերջ դնելու ոչ խելամիտ ու անգութ փորձերին», – ասել է կոմիտեի ղեկավար Արամ Համբարյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Համակարգը նման կադրերի ծարավ ունի

Կապանում այսօր տեղի ունեցած դեպքերն ուղղակի գոռում-գոչում են ոստիկանությունում առկա վատ բարքերի մասին: 21-րդ դարում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով