Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2020

ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան.168

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։

Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին:
Այսինքն՝ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքաթիռը, ռուսական կողմի առաջարկով, պետք է հայրենիք վերադարձներ ՌԴ քաղաքացիներին, հատկապես որ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել:
Բայց ռուսական դիվանագիտական շրջանակների այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ այսօր պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան:
168.am-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ «Արթուր անունով մարդ կա, ով զբաղվում է ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու խնդիրներով: Իրականում հենց նա է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ խմբաքանակների դիմավորողն ու ցրողը: Համաճարակի այս ողջ ընթացքում բոլոր ինքնաթիռները, որ Արթուրը Երևան է ուղարկել, Մոսկվա են վերադարձել մաքսանենգ ծխախոտի խմբաքանակներով:
Կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները, որոնք անգամ այս օրերին չեն խորշում սովի շեմին կանգնած երկրում սիգարետի կանտրաբանդայով զբաղվել ու միլիոններ աշխատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին գերի դարձած ՌԴ քաղաքացիների վրա թքած ունենք:
Իրականում՝ սարսափելի է պատկերացնել այս ամենի հետևանքները, որովհետև ռուսական դիվանագիտական շրջանակներն իրոք վիրավորված, ապշած ու բարկացած են: Սա ուղղակի խայտառակություն է, որի հետևանքները շատ դաժան են լինելու»:
ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արամ Վարդանյանը Էրեբունու շրջանում տեղի ունեցած կրակոցների, սպանության փորձի, առեւանգման եւ կողոպուտի դեպքով մեղադրյալ է. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների, …