Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Մի օր եկել եք, մի օր գնալու եք.Արփինե Հովհաննիսյան

Մի օր եկել եք, մի օր գնալու եք.Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի`
Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ խմբային շահերն են ուզում լուծել, սրանք այն մարդիկ են ովքեր իրենց վախերը կոմպենսացնում են Փաշինյանին հերթական անտրամաբանական քայլին դրդելով, սրանք այն մարդիկ են, ովքեր Փաշինյանի հետ ցանկացած խոսակցության սքրինշոթ պահում են, որ վաղը մյուս օր Փաշինյանը տապալվի, տարբեր տեղեր սեփական կաշին փրկելու «ապացուցողական բազա» ունենան: Այս մարդկանց համար բացարձակ միևնույն է` ինչ կլինի Փաշինյանի ու նրա իշխանության հետ, կարևորը այդ պահին իրենց շահը ու այլ տեղից ստացվող եկամուտը անվտանգ լինի:

Երկրորդ խումբ. մարդիկ, Փաշինյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ են, նրա մտերիմները, ում ասածը ավելի շատ է ազդում նրա վրա: Նրանք նեղսրտում են երբ իրենց քննադատում ու իրենց պես վիրավորում են, նրանք անկեղծ մտածում են, բայց չէ որ մենք ժողովրդից քվե ենք ստացել, այդ ով իրավունք ունի մեզ բան ասել, ու վրդովվում են ցանկացած քննադատությունից: Նրանք համարում են, որ պետք է պատժվեն բոլորը, ովքեր իրենց խանգարում են: Ցավոք` այս մտերիմ շրջանակի վրա մեծ ազդեցություն ունենում են առաջին խմբի մարդիկ ու արդյունքում Փաշինյանին դրդում են անիմաստ, սխալ, հանցավոր քայլերի:
Սա չի նշանակում, որ Նիկոլը ինքը վախեր չունի, վրեժի ցանկություն չունի , այդպիսի քայլեր անելու ձգտում չունի:
Իհարկե ունի, բայց ստացվում է, որ մեկը չկա իր կողքը, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են: Դրա համար էլ ծնվում են դատարանների շրջափակման ակցիաները, բազմաթիվ ստերը, անգրագիտության մաստեր կլաս քրեական գործերը, դատախազություն-ԱԱԾ մասնաճյուղ դարձած խոսնակի մեկնաբանությունները:

Իշխանության եկած ցանկացած մեկը` լինի «հեղափոխությամբ», «հեղաշրջմամբ», ժողովրդի 70 թե 40 աջակցությամբ պիտի հիշի, որ ցանկացած այլ մեկը` լինի նախկին, ավելի նախկին, նոր կամ նորագույն իրավունք ունի ձգտել իշխանության ու իշխանափոխության` դա դասական քաղաքագիտական կանոն է: Մի օր եկել եք, մի օր գնալու եք: Պետությունից կարևոր ոչ մեկս ու ոչ մեկդ չեք:
Հ.Գ. Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին «ամենահուզիչը» իհարկե առաջին խմբի այն մարդիկ են, ովքեր «կրեմլյան» կամ էլի եսիմ ինչ հետք են փնտրում այս ամենում: Մի օր կհրապարակեմ այդ մարդկանց և նրանց ընկեր հանդիսացող տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հայ աշխատակիցների (մինչ օրս պաշտոնավարող ու «խորհուրդ տվող») արձագանքները երկու տարի առաջ այս օրերին իմ, ընկերներիս, ընտանիքիս հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Հետո կորոշեք՝ ում հետքը որտեղ փնտրեք:

Արփինե Հովհաննիսյան

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Խժդժություններ՝ Սյունքիում. Հունան Պողոսյանը փաստեց, որ չունի ճգնաժամային իրավիճակում կառավարելու հմտություններ

Կապանում Ոստիկանության գործողությունները հարուցել են տեղացիների զայրույթը: Կիրակի ցույցի դուրս եկած հարյուրավոր քաղաքացիներ, բողոքելով ոստիկանության՝ …