Կիրակի , 12 Հուլիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Նիկոլի թղթով» հանցագործները չպատժվեցին». Հրապարակ»

«Նիկոլի թղթով» հանցագործները չպատժվեցին». Հրապարակ»

«ՀՐԱՊԱՐԱԿ» . «Հայելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած լրատվամիջոցի վրա 4 երիտասարդների հարձակման դեպքի առիթով հարուցված քրգործը կարճելուն, ասաց, որ ընդհանրապես անակնկալի չի եկել, քննիչի հետ մեկ-երկու հանդիպումից հետո իր համար պարզ է դարձել, որ այսպես էլ ավարտվելու է։

«Եթե անկեղծ ասեմ՝ անսպասելի չէր, որովհետև այս 8 ամիսների ընթացքում, բնականաբար առիթներ ունեցել ենք քննիչի հետ հանդիպելու, և առաջին 2 հանդիպումներից պարզ դարձավ, որ այսօրվա իշխանությունները իրավապահ մարմիններին և այդ քննիչին դրել են շատ անհարմար իրավիճակի մեջ։
Երևում էր, որ այդ մարդիկ կոնկրետ հանձնարարական ունեն, որ ինչքան հնարավոր է ժամանակ շահեն, այդ ամենին ընթացք չտան, որ ժամանակն անցնի, մարի ու անաղմուկ այդ ամենի վրայով անցնեն գնան։
Փաստորեն իմ տպավորությունները շատ ճիշտ դուրս եկան։
Ի տարբերություն ինձ՝ Զարուհի Փոստանջանը, ով նախկին իշխանությունների օրոք մշտապես թեժ պայքարի մեջ է եղել, բազմաթիվ անարդարություններ է տեսել, միշտ դրա մասին ահազանգել է, բարձրաձայնել է, այդ ամենը տեսնելով համոզմունք ուներ, որ անհնար է, որ այս ամենը իր ճիշտ իրավական ճանապարհով չգնա, կասկած անգամ չուներ, իր լավատեսությունը շատ ավելի մեծ էր։
Փաստորեն ես չսխալվեցի, որովհետև ի սկզբանե հասկացա, որ հանձնարարված է, որ այդ գործը մարեն, փակեն գնա։
Մարդիկ կան, որ ունեն «օրենքի թուղթ», մեկն ասում է՝ ես «բժշկի թուղթ» ունեմ, մեկն ասում ՝ «գժի թուղթ» ունեմ, հիմա էլ մարդիկ կան, որ ասում են՝ ես «Նիկոլի թուղթ» ունեմ։ Հիմա էս «Նիկոլի թուղտը» ինչ է, արդեն պարզ է դառնում ․ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ամեն օրը մեկ ասել՝ իմ թուղթը «սամասուդ»-ն է, «վենդետան» է, իմ թուղթը ապօրինի քայլերն են և այսպես շարունակ։ Հիմա ինքն այդ թուղթը տալիս է, և սրիկաներն ու տականքները այդ թղթից օգտվելու ձևերն ու մեթոդները շատ արագ գտնում են։ Հիմա այս երիտասարդները այդ թուղթը վերցրել են իրենց ձեռքն ու այդ թղթով Արցախի նախագահի գլուխն են կոտրում, հարձակվում են քննադատող մարդկանց վրա, հարձակվում են լրատվամիջոցների վրա»,- ասաց Թոմասյանը

Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի պատերին ձվերով հարվածելու և պատերին պաստառներ փակցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Անցած տարի մի քանի երիտասարդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նման ակցիայի պատճառը, ըստ երիտասարդների, Hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։ Վերջիններս «Հրապարակի» հետ զրույցում ասել էին, որ նույնը պատրաստ են անել նաև մամուլի ակումբի խմբագրության ներսում, եթե դուռը բաց լիներ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ, որը կարճվեց։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում. հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…ջուրը լցնում էր գլխիս, ու խփում…

NewsMedia.am-ի զրուցակիցն է Սիսիանի ոստիկանության բաժնում բաժնում՝ ծեծի ենթարկված 60-ամյա Գառնիկ պապիկը, ով մանրամասն ներկայացրել …