Հինգշաբթի , 3 Դեկտեմբերի 2020

Վարչապետի կողմից հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կա՛մ յուրացվում են, կա՛մ թերհավաքագրվում.Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:
Ի դեպ. այս ամենին զուգահեռ` հիմնադրամը նաև ինը ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի` հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:
Հ.Գ.Ստացվում է, որ իշխանությունները` գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում է անպայման ազատվել`այս կամ այն պատրվակով հեռացնելով նրանց հիմնադրամից . . .
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

TACC-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, քանի որ հանրությունն ըմբռնումով է մոտենում տեղի ունեցածին

Սփյուռքի երկու տասնյակից ավել կառույցներ հանդես են եկել Փաշինյանի ու նրա կառավարության անհապաղ հրաժարականի պահանջով՝ …