Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Զրպարտություն համար՝ քաղաքացիական հայց

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել այն մասին, որ պատրաստվում են քաղաքացիական հայց ներկայացնել ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։
Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։
Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մենք շատ բան չգիտեինք, բայց իմացողներն ինչո՞ւ սին հայտարարություններով հաղթելու պատրանք ստեղծեցին, որ հետո սկուտեղի վրա մեզ մատուցեն կտոր_կտոր մասնատված մի հայրենիք

Նոյեմբերի 19։ Հայոց պատմության ամոթալի էջերի ականատեսն ենք դարձել, մի պարտություն, որը ստվերի տակ դրեց …