Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Միքայել Մինասյանը Հայաստանում քրեական գործերը կարճելու դիմաց իշխանությունների կողմից կաշառքի շորթման մասին առաջին բացահայտ ցուցմունքը տվեց

Միքայել Մինասյանը Հայաստանում քրեական գործերը կարճելու դիմաց իշխանությունների կողմից կաշառքի շորթման մասին առաջին բացահայտ ցուցմունքը տվեց

Միքայել Մինասյանի այսօր կատարած հայտարարությունը «թավշյա» Հայաստանում քրեական գործերը կարճելու դիմաց իշխանությունների կողմից կաշառքի շորթման մասին առաջին բացահայտ ցուցմունքն է:

Այն ինչը, որի մասին այսօր իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ հայտարարեց Միքայել Մինասյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի բացատրությամբ կաշառք ստանալու փորձ է համարվում, որի համար սահմանվում է մինչև տասներկու տարվա ազատազրկում:
Իհարկե, ինչպես պարզվում է, Միքայել Մինասյանի դեպքում հանցավոր տարր պարունակող գործարքը կողմերից մեկի մերժման պատճառով այնուամենայնիվ չի կայացել, սակայն, հետեւելով վերջին երկու տարվա իրադարձություններին ու նաեւ նկատի առնելով մեկ օրում «օլիգարխ»-ից «խոշոր գործարարի» վերածված նախկին որոշ պաշտոնատար անձանց փաստը այլեւս որեւէ կասկած չի կարելի ունենալ, որ շատերի դեպքում նման գործարք կայացել է ու նաեւ կարծում եմ դժվար չի լինի գուշակել, թե ում պատկանող հիմնադրամի հաշվին պիտի մուծված լինեն քրեական գործերի պարագային «անգործության» ու «թողտվության» դիմաց պահանջված գումարները:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարզվել է, որ 62-ամյա կինը հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական …