Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնվի ամռան կեսերին

Միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնվի ամռան կեսերին

Միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնվի ամռան կեսերին։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից «Աէրոֆլոտի» պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան։

«Թռիչքների հստակ ժամկետ դեռ բարդ է նշել, բայց եթե նայենք լավատեսական կանխատեսումներին, ապա միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է սկսել ամռան կեսերին»,- «Ռոսիա-24»-ի եթերում ասել է նա։
Սպիվակովան ընդգծել է, որ ավիափոխադրողը նախատեսում է պահպանել ինքնաթիռների ուժեղացված ախտահանումը։
Ավելի վաղ S7 Group ավիաընկերության ընկերության սեփականատեր Վլադիսլավ Ֆիլյովը հայտարարել էր, որ միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնել 2021 թվականի ապրիլին։ Գործարարը կարծում է, որ պետք է սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ մարդիկ ինքնամեկուսացման պատճառով չեն ստանում իմունիտետ։ Նրա կարծիքով, երկրորդ ալիքի դեպքում էլ այնպիսի արգելքներ կկիրառվեն, ինչպես առաջինի դեպքում։
Ռուսաստանում այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային չվերթներն ընդհատվել են մարտի 27-ից: Միայն արտերկրում մնացած ռուսներին հայրենիք վերադարձնելու համար են թռիչքներ կատարվում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com