Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2020
Սկիզբ / Տեսանյութ / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Արգիշտի Քյարամյանը մեկ օրում գնդապետ դարձավ Armlur

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Արգիշտի Քյարամյանը մեկ օրում գնդապետ դարձավ Armlur

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը վարչապետի հրամանով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այսօր կրկին ազատվեց այդ պաշտոնից և նշանակվեց արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ի տեղեկություններով, հրամանագրերի այս փոփոխություններն ուշագրավ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ երեկ, երբ հրապարակվեց նշանակման որոշումը, Քննչական կոմիտեի ներսում քննարկում էին, թե ինչու են Քյարամյանին բերել Քննչական կոմիտե: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ըստ կանոնադրության, ունեն իրենց գործառույթները: Քյարամյանը պետք է լիներ ՔԿ նախագահի 5-ր-դ տեղակալը՝ դեռ չհստակեցված լիազորություններով:

Ընդ որում, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվը մեկով ավելացնելու մասին որոշումը կայացվել էր այս տարվա ապրիլին: Այսինքն՝ Քյարամյանին ԱԱԾ տեղափոխելը վաղուցվա ծրագիր է եղել: Ու քանի որ Վերահսկողական ծառայությունից, ըստ օրենքի հնարավոր չէր նրան նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, դրա համար նա նախ նշանակվեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի տրամպլին դառնա: Նշենք, որ ԱԱԾ տնօրենն այս պահին ունի 4 տեղակալներ. Քյարամյանը, սակայն, 1-ին տեղակալ է նշանակվել: Իսկ ո?վ կարող է նշանակվել այդ պաշտոնին: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. ,,Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Ուսումնասիրելով Քյարամյանի կենսագրությունը, նկատեցինք, որ նա 2018 թվականին է ստացել փոխգնդապետի կոչում, նա գնդապետ չէ: ArmLur.am -ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու նույն օրը Քյարամյանին տրվել է նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱ մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքը պահպանվի: Հիշեցնենք՝ ճիշտ այսպիսի գործողություններով Սերժ Սարգսյանը իր խորհրդականներ՝ երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ որպես տրամպլին օգտագործելով դատախազի տեղակալի պաշտոնը եւ Գեւորգ Մհերյանին՝ ՀՀ փոխոստիկանապետ: Իսկ ո?վ է Արգիշտի Քյարամյանը. նա 2019 թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու կասեցվեց նրա գործունեությունը:
Հիշեցնենք՝ ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է։ Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի առանջնորդ։ Սակայն եւ Արգիշտի Քյարամյանը եւ Առաքել Եպիսկոպոսը հերքել են իրենց հայր ու որդի լինելու լուրերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին .Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ …