Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2020

Ռոբերտ Քոչարյանը եղել է և կա վերջին մի քանի հարյուրամյակներից հետո ձեռք բերած առաջին հաղթանակի ղեկավարն ու հրամանատարը.Արմեն Ասատրյան

Ժամանակը լավագույն ուսուցիչն է։
Նա է, որ կարողանում է պարզ ու զուլալ հեղեղի պես քշել ու տանել ցանկացած սուտ, խեղված փաստեր ու հորինված միֆեր։ Հայոց պատմության անկասելի ընթացքը պղտորող Փաշինյանն այլևս հասկանում է, որ այդ պատմության մեջ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Չի ներկայացնում ոչինչ, քանի որ պատմությունը չի հիշում միջակություններին, իսկ եթե հիշում է՝ միայն Հերոստրատի կերպարում։ Չեմ կարծում, որ նույնիսկ Փաշինյանն այդպես հիշվելու է ընդունակ, քանի որ հայ ժողովրդի՝ աննդհատ պայքարողի գենը դա թույլ տալ չի կարող։

Պատմությունը խմբագրել փորձող Փաշինյանը որքան էլ ջանա, չի կարող հերքել այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է և կա վերջին մի քանի հարյուրամյակներից հետո ձեռք բերած առաջին հաղթանակի ղեկավարն ու հրամանատարը։ Պատմությունը դա է հիշելու, երբ մենք առաջին անգամ երկարատև դադարից հետո մեզ հաղթած զգացինք։ Մարդիկ բեկել են հայկական ընթացքի կործանարար հունը ու ողջ աշխարհին ապացուցել են, որ հայը հաղթել գիտի։ Գիտի հաղթել նույնիսկ այն պայմաններում, երբ թվապես քիչ է։ Պատկերացրեք մի պահ, երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմի տարիներին գոնե մեկ անգամ առաջնագիծ մեկնած լիներ ու մի երկու լուսանկար ունենար։
Բայց նա չի եղել, նա նույնիսկ «բառդաչոկում» մեդալ չի ունեցել։ Ու հենց դա է պատճառը, որ հաղթանակ կերտածները դարձել են յուր աչքի գրողը։ Այդ դրա համար է, որ նրա նմաններին պատմությունը կորցնում է ժամանակի բովում։ Պատմության մեջ Տիգրանին չեն հիշում դատերով, գործեր հարուցելով, Պապին, Աշոտ Երկաթին ու բոլոր-բոլորին։ Պատմությունը նրանց հիշում է այսպես՝ ի՞նչ ուներ Հայաստանը մինչև նրանց՝ գահակալումը, և ինչ ունեցավ դրանից հետո։ Որքան էլ ձեր ճղճիմ հոգիները ցավ ապրեն, մաղձ ու նախանձ՝ պատմությունը Քոչարյանին հիշելու է որպես 12,000 քառակուսի կիլոմետր ազատագրած, թուրքին ծնկի բերած պայքարի առաջնորդի։ Նրանց մասին է գրելու պատմությունը, հաղթանակը ստեղծածների մասին, պայքարը առաջնորդողների մասին, հերոսների մասին, ովքեր կռվել են 1-ը՝ 10-ի դեմ, ովքեր կատարել են անիրականը։ Իսկ Փաշինյանը, որքան էլ ջանա այդ պատմությունը պղտորել ստերով ու նախանձով, մեկ է՝ քարտեզի վրա մնալու է Արցախ աշխարհը։ Մարդիկ չեն ասելու՝ միջակություն ոմն մեկը, ինչպես է վերաբերվել այդ հաղթանակին, ով ողջ կյանքում ամեն արդարն ու ամեն ուժեղը մրելով է զբաղված եղել, ով դասալիք է եղել, ով պատերազմում մեկ լումայի ներդրում չի ունեցել։ Մարդիկ տեսնելու են ազատագրված ու կուռ Արցախ աշխարհը, մարդիկ ասելու են՝ Արցախը մեզնից խլեցին ու տվեցին թուրքին, ու մի քանի տասնամյակ անց՝ մեր նվիրյալները ազատագրեցին այն ու հաստատեցին Հայոց Գոյը այդ հողի վրա։
Թո՛ղ գրի ու խմբագրի, թքի ու մրի այդ պատմությունը Փաշինյանը՝ առանց հասկանալու, որ կարևորը պատմություն ստեղծելն է, և ոչ թե այդ պատմությունը մրելը։ Այդ գործը իսկը իր համար է, իսկ պատմություն ստեղծողները երբեք էլ չեն ջանացել պատմություն գրել, քանի որ նրանք պատմությունը կերտել են։
Իսկ Տիգրանների ու Պապերի մասին անընդհատ խոսող Փաշինյանը թող լավ իմանա՝ իր նմաններն այդ ժամանակներում երկար չեն ձգել․․․
Արմեն Ասատրյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վերաքննիչ դատարանը որոշեց…

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել՝ ընդդեմ Հայկազ Մակարյանի վերաքննիչ բողոքս մասնակիորեն բավարարելու, ՀՀ Արագածոտնի մարզի …