Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / ԱԱԾ տնօրենը հանկարծակիի է եկել Արգիշտի Քյարամյանի նշանակման հրամանագրից.Lragir

ԱԱԾ տնօրենը հանկարծակիի է եկել Արգիշտի Քյարամյանի նշանակման հրամանագրից.Lragir

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեռեւս 30 տարին չլրացած, կասկածելի ունեցվածքի տեր Արգիշտի Քյարամյանը մեկ օրվա մեջ երկու պաշտոն է փոխել. նախ՝ մայիսի 4-ին վարչապետի կողմից ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Նշենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Մինչդեռ Քյարամյանը նախկինում զբաղեցրած իր պաշտոնով չէր կարող նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, ուստիեւ վարչապետը նրան նախ գործուղել է ՔԿ՝ մեկ օրով, այնուհետեւ՝ ԱԱԾ։
Հանրային պաշտոնավարման մեկնարկը Քյարամյանի համար ուղեկցվել է սկանդալով. 2019 թվականին, երբ դեռ ՊՎԾ պետի տեղակալ էր ու Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվելուց հետո հենց նրա վրա էր դրվել ՊՎԾ պետի պարտականությունները, պարզվեց, որ երիտասարդ պաշտոնյան մեծահարուստ է. Նա հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար:
Արգիշտի Քյարամյանը սկզբում հրաժարվել էր ներկայացնել, թե ինչ պայմաններում է նման երիտասարդ տարիքում այդքան ունեցվածք կուտակել՝ ասելով, թե հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, ապա հասարակական մեծ բողոքի ալիքից հետո նշեց, թե գումարները իրեն նվիրել են քեռին եւ արտերկրում գտնվող այլ բարեկամներ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անթրաշ պողոսների ժամանակը. Ներսես Պողոսյանը դարձել է բռնապետ Ավանի թաղապետարանում

«Նոր» Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, Նիկոլ Փաշինյանի կադրային ռեզերվի խնդիրն է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով